Գլխավոր տեղեկություն
Номер
N 225-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.23/17(820) Հոդ.311
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2011
Дата вступления в силу
24.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2011 թվականի N 225-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՂՈՒԿԱՍԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ղուկասավանի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:

2. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից փոխադրել`

1) գյուղատնտեսական նշանակության 13.73 հեկտար վարելահողերից, 0.11 հեկտար հատուկ պահպանվող հողերից, 0.64 հեկտար էներգետիկայի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների հողերից` բնակավայրի հողերի կատեգորիա.

2) գյուղատնտեսական նշանակության 2.22 հեկտար այլ հողերից` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա.

3) գյուղատնտեսական նշանակության 0.19 հեկտար այլ հողերից` էներգետիկայի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա.

4) գյուղատնտեսական նշանակության 0.77 հեկտար վարելահողերից` հատուկ պահպանվող հողերի կատեգորիա.

5) բնակավայրի 0.22 հեկտար այլ հողերից` հատուկ պահպանվող հողերի կատեգորիա:

3. Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողերից փոխադրել`

1) գյուղատնտեսական նշանակության 0.30 հեկտար վարելահողերից` բնակավայրի հողերի կատեգորիա.

2) գյուղատնտեսական նշանակության 0.10 հեկտար այլ հողերից` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արդյունաբերության զարգացման համար:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ղուկասավանի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.

2) ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 15
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

  մարտի 10-ի N 225-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՂՈՒԿԱՍԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան