ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2011 թվականի N 326-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 101-րդ հոդվածի 4-րդ կետերի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի, 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ու 68-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի սահմանադրականությունը որոշելու հարցով:
2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ հանդես գալու համար լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 14 |