ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2011 թվականի N 203-Ա
ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածն ու 688-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան N 5 հասցեում գտնվող «Ա» մասնաշենքի 1-ին հարկի դահլիճը` 196.92 քառ. մետր մակերեսով, և «Բ» մասնաշենքի 8-րդ հարկի 443.7 քառ. մետր տարածքը (այսուհետ` տարածք) տասը տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման–ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|