ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2160/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2160/02/09 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի հայցի ընդդեմ» «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը պահանջել է բռնագանձել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից 39.495.200 ՀՀ դրամ։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.04.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 26.11.2010 թվականի հաշտության համաձայնությունը։
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ։
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը։
Ուսումնասիրելով կողմերի 26.11.2010 թվականին ներկայացված հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել կողմերի միջև կնքված 26.11.2010 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ք.Երևան |
26.11.2010թ. |
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով թիվ ԵԿԴ/2160/02/09 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի` 39495200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին` 13.04.2010 թվականին կայացված վճռով` հայցն ամբողջությամբ բավարարել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 22.07.2010 թվականի որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության բողոքը մերժել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.04.2010 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ։
Պատասխանող «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք։
Սույնով քաղաքացիական գործով կողմերը` հայցվոր «Ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը (այսուհետ` հայցվոր) և պատասխանող «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունն, ի դեմս Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի (այսուհետ` պատասխանող), կնքում են հետևյալ հաշտության համաձայնությունը.
Կողմերը սույնով փոխադարձ համաձայնությամբ արձանագրում են և պարտավորվում են.
1. Հայցվորը հրաժարվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության 22.03.2007 թվականի թիվ ՖԳ1-03/339 գրությամբ ամրագրված 12003200 (տասներկու միլիոն երեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամի բռնագանձման պահանջից։
2. Հայցվորի հանդեպ պատասխանողի ունեցած մնացած պարտքի գումարը կազմում է 27492000 /քսանյոթ միլիոն չորս հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ, որից կողմերը հաշվանցում են հայցվորի կողմից զբաղեցրած պատասխանողի կողմից վարձակալած Երևան քաղաքի, Վարդանանց փակուղի 8ա հասցեում գտնվող 1 սենյականոց 33.7 քմ տարածքի 18 ամսվա /ամսական 202200 ՀՀ դրամ/ վարձավճարի գումարը` 3639600 /երեք միլիոն վեց հարյուր երեսունինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամի չափով։
3. Կողմերը հայցվորի հանդեպ պատասխանողի ունեցած վերջնական պարտքի գումար են արձանագրում` 23852400 /քսաներեք միլիոն ութ հարյուր հիսուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամը, որը պատասխանողը պարտավորվում է վճարել հայցվորի հաշվարկային հաշվին համաձայն ստորև բերված ժամանակացույցի.
● 3000000 /երեք միլիոն/ ՀՀ դրամը` սույն հաշտության համաձայնությունը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատվելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում.
● 8000000 /ութ միլիոն/ ՀՀ դրամը` մինչև 15.12.2010 թվականը.
● Հետագա վճարումներն իրականացվում են մինչև պարտավորության ամբողջական կատարումը. յուրաքանչյուր ամսվա ընթացքում` սկսած 2011 թվականի հունվար ամսից ամսական 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ վճարելու միջոցով։
4. Պատասխանողն իրավունք ունի սույն հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները կատարել սահմանված ժամկետից շուտ։
5. Հայցվորը սույնով հրաժարվում է ներկայացնել նոր պահանջներ կապված սույն վեճի հետ։
6. Ստանձնած պարտավորությունները «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում սույն հաշտության համաձայնության 3-րդ կետով նախատեսված գումարի չվճարված մասի բռնագանձումն ամբողջությամբ իրականացվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների միջոցով։
Կողմերին բացատրված են հաշտության համաձայնության դատավարական հետևանքները։
Սույն հաշտության համաձայնությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` ՀՀ քաղ. դատ. Օր-ի 33 հոդվածով սահմանված կարգով հաստատման համար։
ՀԱՅՑՎՈՐ` «Ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ՊԱՏԱՍԽԱՆՈՂ`
սնանկության գործով կառավարիչ
(ստորագրություն), Գ. Ավագյան
«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության
Գլխավոր տնօրեն
(ստորագրություն), Պ. Լորեն»
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել։
3. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.908.192 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրք:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
|
Վ. Աբելյան | |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |