Գլխավոր տեղեկություն
Номер
N 254-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.03.2011-01.01.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.316
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2008
Дата вступления в силу
10.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 254-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 դեկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-288-Ն) 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողների պաշտոնների խմբերի համապատասխանությունը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերին` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 31

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 20-ի N 254-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ

 

Ոստիկանության ծառայողների
պաշտոնների խմբերը

Քաղաքացիական հատուկ ծառայության
 պաշտոնների խմբերը

 Ոստիկանության բարձրագույն պաշտոններ

 

 Ոստիկանության գլխավոր պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության
գլխավոր խմբի առաջին, երկրորդ
 ենթախմբի պաշտոններ

 Ոստիկանության ավագ պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության
գլխավոր խմբի երրորդ
ենթախմբի պաշտոններ

 Ոստիկանության միջին պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության
առաջատար պաշտոններ

Ոստիկանության կրտսեր պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության
կրտսեր պաշտոններ

(հավելվածը խմբ. 17.02.11 N 142-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան