ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2011 թվականի N 181-Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԺՆԵՎ, ՀՌՈՄ, ՎԵՆԵՏԻԿ ԵՎ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրերը քննարկելու և դրանց վերաբերյալ վերջնական համաձայնեցումներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2011 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն), Հռոմ և Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) և Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև, Հռոմ, Վենետիկ և Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|