ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2011 թվականի N 434-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 27
Երևան
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:
2. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում է, և տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:
3. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի՝ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման պահանջների համաձայն:
4. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում է, և տեղեկատվությունը տրամադրվում է լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (այսուհետ` կոմիտե):
5. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում նյութերն ու տվյալները համալրվում և դուրս են գրվում կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կողմից:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
6. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը (տեղեկատվական բանկը) ստեղծվում, համալրվում և թարմացվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պետական նշանակության քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված նյութերի և տվյալների հիման վրա:
7. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում պահպանվում են «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված նյութերն ու տվյալները:
8. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերն ու տվյալները պահվում են կոմիտեում` անժամկետ:
9. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում ընդգրկված նյութերի և տվյալների ցանկը տեղադրում է իր պաշտոնական կայքում:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
10. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման՝ դիմումի՝ համաձայն N 1 ձևի, կամ գրության հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:
11. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
12. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշման պահանջներին համապատասխան:
13. Քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի (ոչ էլեկտրոնային տարբերակով) բնօրինակները տրամադրման ենթակա չեն: Օգտագործողներին քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը տրամադրվում են էլեկտրոնային և (կամ) թղթային կրիչներով: Կոմիտեում ծառայությունների մատուցման ավտոմատացված համակարգի ներդրման դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև համացանցի միջոցով:
14. Հայաստանի Հանրապետության քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման հաշվառման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 2 և 3 ձևերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանման ղեկավար` |
_______________________________ |
_______________________________ |
________________________________________________________ |
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը) |
________________________________________________________ |
(դիմողի քաղաքացիությունը) |
________________________________________________________ |
(դիմողի բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը) |
Հեռ.՝ ____________________ |
Դ Ի Մ ՈՒ Մ N _______
Խնդրում եմ տրամադրել՝
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
___________________________________________________________________________________________ | |
|
ԴԻՄՈՂ ________________ | ______________________________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
______ ________________ 20 թ. |
Ձև N 2
Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN |
Գույքա-գրման համարը |
Օբյեկտի անվա-նումը և (կամ) ծածկագիրը |
Ստացված նյութի տեսակը |
Նյութի ոչնչացումը, արձանա-գրության համարը և ամսաթիվը |
Ծանոթագ-րություն | ||||
նյութի տեսակը, կոորդինատային համակարգը |
բնօրինակի(պատճենի, այդ թվում` էլեկտրոնային կրիչի վրա)անվանա-համարը |
կազմողական բնօրինակը(հրատարակ-չական բնօրինակը) |
տեղեկա-մատյանը(ֆորմուլյար) |
այլ նյութեր | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ձև N 3
Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
NN |
Դիմումի համարը |
Դիմողի անունը, ազգանունը (անվանումը) |
Դիմողի վավերա-պայմանները |
Նյութի կամ տվյալի տեսակը |
Տրամադրման օրը, ստացողի ստորա-գրությունը |
Ծանոթա-գրություն | |||
նյութի կամ տվյալի անվա-նումը |
չափի |
քանակը |
գույքագրման համարը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |