ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2011 թվականի N 191-Ա
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 68-րդ հոդվածները և 27-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) ապահովել «Մետրոպոլիտենի «Առևտրային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, բաժնետերերի ընդհանուր ժողովում պետական բաժնեմասի լիազոր ներկայացուցչի մասնակցությունը` հավանություն տալով այդ ընկերության լուծարման մասին որոշմանը, ինչպես նաև լուծարման գործընթացից բխող որոշումների ընդունմանը.
2) բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովի կազմում առաջադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցչին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 9 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|