ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2011 թվականի N 185-Ա
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻԱԶՈՐ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2010 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին կանոնակարգի մասին» Հավաքական անվտանգության խորհրդի որոշման 2-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-97-Ն կարգադրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում լիազոր և ազգային համակարգող մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 9 |