Գլխավոր տեղեկություն
Номер
N 476-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (12.05.2011-01.01.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.606
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.2011
Дата вступления в силу
12.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2011 թվականի N 476-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունում աշխատանքի և ծառայության ընթացքում բարձր ցուցանիշներ ապահոված զինծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին կարող են տրվել պարգևավճարներ` սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված լրավճարների առավելագույն չափից ոչ ավելի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 2
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 21-ի N 476-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

NN
ը/կ

Պաշտոնների անվանումը

Լրավճարի առավելագույն չափը (դրամ)

Բարձրագույն խմբի պաշտոններ

1.

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

30,000.0

Գլխավոր խմբի պաշտոններ

1.

Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

120,000.0

2.

Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

110,000.0

Ավագ խմբի պաշտոններ

1.

Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

100,000.0

2.

Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

90,000.0

3.

Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

85,000.0

4.

Բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

80,000.0

Միջին խմբի պաշտոններ

1.

Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

75,000.0

2.

Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

70,000.0

3.

Կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

65,000.0

Կրտսեր խմբի պաշտոններ

1.

Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ

55,000.0

Զինվորական կոչում չունեցող պաշտոններ

1.

Ազատ վարձու

30,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան