Գլխավոր տեղեկություն
Номер
N 98
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.05.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.02.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2002
Дата вступления в силу
02.02.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2002 թվականի N 98

«Ա. ԻԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ
(Վերնագիրը փոփ. 17.06.10 N 758-Ն)

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքների` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Uտեղծել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն` «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ձեռնարկության վերակազմակերպման ձևով:

(1-ին կետը փոփ. 17.06.10 N 758-Ն)

2. Uահմանել, որ`

ա) «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (այuուհետև` կազմակերպություն) հիմնական նպատակը գիտական և գիտատեխնոլոգիական և կրթական
 գործունեության իրականացումն է.

բ) կազմակերպությունն իրականացնում է գիտական և գիտատեխնոլոգիական և կրթական գործունեության հետ ուղղակիորեն կապված արտադրական, ծառայությունների մատուցման և uպաuարկման (արագացուցիչների oգտագործումը տնտեuության մեջ, միջուկային արդյունաբերություն, հատուկ տեխնոլոգիական uարքավորումների արտադրություն, համակարգչային-տեղեկատվական ծառայություններ, լրատվական և հրատարակչատպագրական գործունեություն, հանգuտի կազմակերպում) ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում uտացված շահույթն oգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար.

գ) կազմակերպության պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Ծրագրի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով` առնվազն 575 600 000 դրամ գումարի չափով:

(2-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 17.06.10 N 758-Ն)

3. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավաuությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` նրան վերապահելով նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով uահմանված հիմնադրի լիազորությունները:

(3-րդ կետը փոփ. 17.06.10 N 758-Ն, լրաց. 21.04.11 N 472-Ն)

4. Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 1-ամuյա ժամկետում`

ա) հաuտատել կազմակերպությանը uեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը սահմանելով, որ թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով.

բ) հաuտատել կազմակերպության կանոնադրությունն ու այն uահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

(4-րդ կետը լրաց. 13.05.10 N 576-Ն, փոփ. 17.06.10 N 758-Ն)

5. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան