ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 397-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հ. Քոչարի 5 հասցեում գտնվող շենքերը և շինությունները` 8945 քառ. մետր մակերեսով, որոնց սկզբնական արժեքը 63365194 հազ. դրամ է, մաշվածությունը` 15578097 դրամ, մնացորդային արժեքը` 47787097 դրամ, Մարշալ Բաղրամյան 59գ հասցեում գտնվող շենքը` 3700 քառ. մետր մակերեսով, որոնց սկզբնական արժեքը 21332850 դրամ է, մաշվածությունը` 7039840 դրամ, մնացորդային արժեքը` 14293010 դրամ,» բառերը փոխարինել «Հ. Քոչարի 5/2 հասցեում գտնվող շենքերը և շինությունները` 7047,9 քառ. մետր մակերեսով, որոնց սկզբնական արժեքը 63365194 դրամ է, մաշվածությունը` 15578097 դրամ, մնացորդային արժեքը` 47787097 դրամ և դրանց սպասարկման համար 0,34586 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը, Մարշալ Բաղրամյան 59/4 հասցեում գտնվող շենքը և շինությունը` 3300,9 քառ. մետր մակերեսով, պարիսպը` 153 գծամետր երկարությամբ, որոնց սկզբնական արժեքը 21332850 դրամ է, մաշվածությունը` 7039840 դրամ, մնացորդային արժեքը` 14293010 դրամ և դրանց սպասարկման համար 0,31607 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը,» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|