Գլխավոր տեղեկություն
Номер
N 114-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.02/12(815) Հոդ.186
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.02.2011
Дата вступления в силу
01.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 114-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց՝ բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշվածներից, պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.».

2) 11-րդ կետում`

ա. «գ» ենթակետում «ոչ առևտրային կազմակերպությունների միությունների» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների» բառերով,

բ. «է» ենթակետում «ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցամատյանի» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների պետական գրանցամատյանների» բառերով,

գ. «ը» ենթակետում «առևտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով,

դ. «ժդ» ենթակետը լրացնել «, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները» բառերով.

3) 12-րդ կետում`

ա. առաջին պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական ռեգիստրի տարածքային բաժինն օրենքով սահմանված կարգով իրականացնում է տվյալ տարածքում իրավաբանական անձանց պետական գրանցումը (բացառությամբ սույն կանոնադրության 11-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում նշված գրանցումների), իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը:»,

բ. երկրորդ պարբերությունում «պետական գրանցման վկայականների» բառերը փոխարինել «պետական գրանցման (հաշվառման) վկայականների» բառերով.

4) 19-րդ կետում`

ա. «դ» ենթակետում «պետական գրանցման վկայականները» բառերը փոխարինել «պետական գրանցման (հաշվառման) վկայականները» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել «է» ենթակետը,

գ. «թ» ենթակետը լրացնել «, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները» բառերով.

5) 20-րդ կետում`

ա. երկրորդ պարբերությունում «գրանցման» բառերը փոխարինել «գրանցման (հաշվառման)» բառերով,

բ. կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի ոչնչացված վկայականների մասին կատարվում է գրառում ոչնչացված վկայականների գրանցման մատյաններում: Ոչնչացված վկայականների գրանցման մատյանների ձևերը, դրանց վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. փետրվարի 24
Երևան