Գլխավոր տեղեկություն
Номер
N 248-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.03.2011
Дата вступления в силу
29.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2011 թվականի N 248-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 941-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1055-Ա որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Մինասյան - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մարտի 28
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան