Գլխավոր տեղեկություն
Номер
N 113-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.2011-28.12.2011)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.02.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.2011
Дата вступления в силу
17.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2011 թվականի N 113-Ա

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել`

1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

6) «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 6 հավելվածի.

7) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 7 հավելվածի.

8) «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 8 հավելվածի.

9) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 9 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. փետրվարի 16
Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2011 թ.
փետրվարի 16-ի N 113-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրները

1

2

3

4

5

1.

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2011 թ.
մարտի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Կենսաթոշակների վճարման կարգը և կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011 թ.
մարտի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների
NN 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011 թ.
դեկտեմբերի
1‑ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

«Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ձևավորելու և վարելու, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիններից տվյալներ ստանալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
հունիսի
3‑րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

«Անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազա և կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա ներառված տվյալները պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան ներառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառա-վարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2012 թ.
հունիսի
3‑րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2011 թ.
փետրվարի 16-ի N 113-Ա
որոշման

  

Ց Ա Ն Կ

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսա-կան գործիքներում ներդրման քանակական և արժութային սահմանափակումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների
նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2011 թ.
ապրիլի
3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակերպություն

2.

«Բացառությամբ կենսաթոշակի ստացման նպատակով կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերը մարելու դեպքի՝ կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված ֆոնդի փայերի մարման վճարների առավելագույն չափը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2011 թ. դեկտեմբերի
 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակերպություն

3.

«Կամավոր մասնակիցների` պարտադիր կուտակային բաղա-դրիչին միանալու մասին փաստը գործատուի և հարկային մարմնի միջև ճշտելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2012 թ.
հունիսի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

«Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող տեղեկատվության ցանկը (բացի օրենքով նախատեսվածից) սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2012 թ.
հունիսի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

«Պարտադիր կուտակային վճարները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2012 թ.
հունիսի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

6.

«Հարկային մարմին ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հրաման

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ. հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

7.

«Պարտադիր կուտակային վճարը վճարման համար սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 183 օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից գործատուին անվճարունակ ճանաչելու հայցով դատարան դիմելու բացառության դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

8.

«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդի տնօրինման և կառավարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2012 թ. դեկտեմբերի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

9.

«Հաշվի օպերատորների գործառույթ իրականացնող կազ-մակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառա-վարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2012 թ. դեկտեմբերի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

10.

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները ֆինանսական գործիքներում ներդնելու քանակական և արժութային սահմանափակումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2012 թ. դեկտեմբերի
 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակերպություն

11.

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառա-վարիչների կողմից երաշխիքային ֆոնդին փոխանցվող վճարների հաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ. ապրիլի
 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակերպություն

12.

«Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից հատուցման դեպքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին և Երաշխիքային ֆոնդին տեղեկացնելու կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը և համապատասխան տեղեկությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ.
մայիսի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

13.

«Կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ.
հունիսի
3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակերպություն

14.

«Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին ռեեստրը վարողի կողմից տարին մեկ անգամ անվճար, մասնակցի կենսաթո-շակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը մասնակցին ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև այդ տեղեկատվության առաջին տարվան հաջորդող տարիներին տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013 թ.
հունիսի
 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակերպություն

15.

«Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և Երաշխիքային ֆոնդի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին գումար փոխանցելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ.
հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

16.

«Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և Երաշխիքային ֆոնդի միջև տեղեկատվությունը փոխանակելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ.
հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

17.

«Նախքան կենսաթոշակի տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակային համակարգից միանվագ վճարների կատարման կարգը և այլ պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակերպություն

18.

«Չվճարված պարտադիր կուտակային վճարների գումարի և դրա նկատմամբ հաշվարկված տույժի չափը 500.000 և ավելի դրամ կազմելու դեպքում, գործատուի` այդ գումարին համարժեք գույքի վրա, մինչև դատարանի վճռի կայացումը, հարկային մարմնի ղեկավարի կողմից արգելանք դնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2013 թ.
հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

19.

«Դատարանի վճռից հետո բռնագանձված գույքի` հարկային մարմնի կողմից ապահովվող իրացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2013 թ.
հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

20.

«Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ. սեպտեմբերի
 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակերպություն

21.

«Կուտակային կենսաթոշակը ծրագրային վճարների ձևով ստանալու դեպքում դրա հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ. դեկտեմբերի
 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2011 թ.
փետրվարի 16-ի N 113-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2011 թ.
ապրիլի 3‑րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Հարկման նպատակով ներդրումային ֆոնդի զուտ ակտիվների հաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշում

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2011 թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Ներդրումային ֆոնդի և ներդրումային ֆոնդի կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի արտաքին աուդիտին և աուդիտորական եզրակացության ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշում և ՀՀ ֆինանսների նախարարի հրաման

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ. դեկտեմբերի
 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 4
ՀՀ վարչապետի 2011 թ.
փետրվարի 16-ի N 113-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Մինչև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի հաշվարկային մեծության որոշման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
մարտի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հայաստանյան աղբյուրներից պահված հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմինների կողմից տրամադրվող տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում արտացոլելու կարգը հաստատելու և հայտարարատուների անձնական գործերի պահպանման ժամկետները սահմանելու մասին» N 555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 1038-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 582-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Հարկերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ուշացման դեպքում լիազոր մարմինների կողմից դրանց վճարման համար օրենքով սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում հարկ վճարողին կամ ապահովադրին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ դատարան հայցադիմումներ ներկայացնելու բացառությունների դեպքերը սահմանելու մասին»
N 691 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

9.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը հաստատելու մասին» N 284 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

10.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման կարգը հաստատելու մասին»
N 2094-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

11.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2012 թ.
հոկտեմբերի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

12.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Չկատարված հարկային պարտավորության և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» N 520 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 5
ՀՀ վարչապետի 2011 թ.
փետրվարի 16-ի N 113-Ա
որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրները

1.

«Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Անհատական հաշիվ բացելու կարգը, անձնավորված հաշվետվությունների ներքին և արտաքին ձևը, լրացման կարգը, տվյալներ ներկայացնողին անճշտությունների մասին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրաման

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012 թ.
հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 6
ՀՀ վարչապետի 2011 թ.
փետրվարի 16-ի N 113-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրները

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1783-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011 թ.
 փետրվարի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 7
ՀՀ վարչապետի 2011 թ.
փետրվարի 16-ի N 113-Ա
որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Դատախազի պաշտոն զբաղեցնող անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2011 թ.
 ապրիլի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 8
ՀՀ վարչապետի 2011 թ.
փետրվարի 16-ի N 113-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրները

1.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում նրանց ընտանիքների անդամներին, իսկ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու և միանվագ դրամական օգնություն տալու կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011 թ.
ապրիլի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 9
ՀՀ վարչապետի 2011 թ.
փետրվարի 16-ի N 113-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրները

1.

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, սահմանելու, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2011 թ.
մարտի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան