Գլխավոր տեղեկություն
Номер
N 233-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.03.2011
Дата вступления в силу
23.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

17 փետրվարի 2011 թվականի N 233-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 319-Ա որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մինչև 2014 թվականը «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարել մինչև 30.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, սակայն ոչ պակաս 10.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում` 2011 թվականի ընթացքում` 2.6 մլն, 2012 թվականի ընթացքում` 7.0 մլն, 2013 թվականի ընթացքում` 4.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում:».

2) ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 10 տոկոսի չափով:

 Սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք` չկատարած ներդրումների գումարի 10 տոկոսի չափով:

 Սահմանված ժամկետում` մինչև 2014 թվականը գնորդի կողմից պարտավորություններն ամբողջ ծավալով չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է դատարան` սույն որոշմամբ գնորդին վաճառված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու նպատակով:

Պայմանագիրը լուծվելու կամ բռնագանձում կիրառվելու դեպքում վճարված և ներդրված գումարները ենթակա չեն վերադարձման:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մասնավորեցման պայմանագրում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 22
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան