Գլխավոր տեղեկություն
Номер
N 227ՆԳ
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Ինկորպորացիա (19.07.1999-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1999.07.09/10(32)
Принят
Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
Дата принятия
08.06.1999
Подписан
Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
Дата подписания
08.06.1999
Дата вступления в силу
19.07.1999

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.06.1999 Թ.
N 333

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.06.1999 Թ.
N 271

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
և ԱԶԳԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
8.06.1999 Թ.
N 227ՆԳ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
08.06.1999 Թ.
N 335

  

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զինծառայողներին ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացման նպատակով, ի կատարումն «1999 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N 199 որոշման, 2-րդ հավելվածի VII բաժնի 20-րդ կետի,

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ

 

ՀՀ տարածքում գործող բոլոր քաղաքացիական բժշկական հիմնարկներ զինծառայողների ուղեգրման և բուժօգնության կազմակերպման կարգի վերաբերյալ հրահանգը:

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության բժշկական բոլոր միավորների և ստորաբաժանումների ղեկավարներին` առաջնորդվել սույն հրահանգով:

 

ՀՀ առողջապահության
նախարար`
Հ. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ՀՀ պաշտպանության
նախարար
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ներքին գործերի
և ազգային
անվտանգության
նախարար
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ կառավարությանն
առընթեր արտակարգ
իրավիճակների
վարչության պետ
Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ առողջապահության նախարարության
08.06.1999 թ. N 333

 

ՀՀ պաշտպանության նախարարության
08.06.1999 թ. N 271

 

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության
08.06.1999 թ. N 227ՆԳ

 

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության
08.06.1999 թ. N 335

համատեղ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀՀ տարածքում գործող բոլոր քաղաքացիական բժշկական հիմնարկներ զինծառայողների ուղեգրման ԵՎ բուժօգնության կազմակերպման կարգի վերաբերյալ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր քաղաքացիական բժշկական հիմնարկներ հիվանդ զինծառայողների ուղեգրման կարգը և բուժօգնության կազմակերպումը:

2. Զինծառայողների բժշկական օգնության կազմակերպումն իրականացվում է` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և «1999 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N 199 որոշմամբ հաստատված «1999 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների իրականացման և փոխհատուցման» կարգի VII գլխի 20-րդ կետի պահանջների համաձայն:

3. Հիվանդ զինծառայողներին քաղաքացիական բժշկական հիմնարկներ պլանային հոսպիտալացման և ամբուլատոր հետազոտման ուղեգրել կարող են միայն`

- ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը (զորամաս 14203).

- ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալը (զորամաս 88865) (միայն մաշկավեներական և հոգեբուժական նոզոլոգիայով հիվանդներ).

- ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բժշկական հոսպիտալը.

- Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի բժշկական ծառայության պետը (զորամաս 2089).

- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի բուժական բաժնի պետը:

4. Հիվանդ զինծառայողներին քաղաքացիական բժշկական հիմնարկներ հիվանդանոցային պայմաններում հետազոտման և բուժման ուղեգրելիս զորամասը պետք է լրացնի ուղեգիր` երեք օրինակից:

Հիվանդ զինծառայողներին ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտական հետազոտման ուղեգրելիս զորամասը պետք է լրացնի ուղեգիր` երկու օրինակից:

Ուղեգրերը պարտադիր պետք է ստորագրված լինեն զորամասի հրամանատարի և բժշկի կողմից և կնքված` զորամասի կնիքով:

Այդ բուժհիմնարկների ցանկը հաստատված է «1999 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեցող բուժհաստատությունների հաստատման մասին» ՀՀ առողջապահության նախարարության 1999 թ. ապրիլի 26-ի, N 226-2 հրամանով:

5. Հիվանդ զինծառայողները քաղաքացիական բժշկական հիմնարկներ հետազոտման ու բուժման ներկայանում են ուղեգրով` զորամասի ներկայացուցչի ուղեկցությամբ (ունենալով ուղեգրեր երեք օրինակից): Ուղեգրի մեկ օրինակը կցվում է զինծառայողի հիվանդության պատմությանը, երկու մյուս օրինակները` ընդունող բժշկի ստորագրությամբ և կնքված բժշկական հիմնարկի կնիքով վերադարձվում են զորամասի ներկայացուցչին:

6. Հիվանդ զինծառայողները քաղաքացիական բժշկական հիմնարկներ ամբուլատոր մասնագիտական հետազոտման ներկայանում են զորամասի ներկայացուցչի ուղեկցությամբ (ունենալով ուղեգիր երկու օրինակից): Ուղեգրի մեկ օրինակը մնում է որպես հիմք բուժհիմնարկում հետազոտման համար, մյուս օրինակը` հետազոտող բժշկի ստորագրությամբ և կնքված հիմնարկի կնիքով վերադարձվում է զորամասի ներկայացուցչին:

7. Շտապ բժշկական օգնության և անհետաձգելի վիճակների դեպքում, հիվանդ զինծառայողների հոսպիտալացումը կազմակերպվում է մոտակա քաղաքացիական բժշկական հիմնարկում` «1999 թ. բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» ՀՀ կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N 199 որոշմամբ հաստատված Շտապ և անհետաձգելի վիճակների համար նախատեսված ընդհանուր կարգով: Ընդունված զինծառայողների մասին բուժհիմնարկը տեղեկացնում է տարածաշրջանային ոստիկանությանը, կատարելով համապատասխան գրառում ընդունարանի մատյանում, նշելով ոստիկանության հերթապահի պաշտոնը, անունը, ազգանունը, հաղորդման ամսաթիվը և ժամը:

8. Հիվանդ զինծառայողների դուրս գրումը իրականացվում է միայն ուղեգրող զորամասի ներկայացուցչի ներկայությամբ` նախօրոք, երեք օր առաջ, այդ մասին հայտնելով զորամաս:

9. Հիվանդ զինծառայողների բուժման և հետազոտությունների ֆինանսական փոխհատուցումը իրականացվում է «1999 թ. բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» ՀՀ կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N 199 որոշման հավելված N 3-ում նշված գների համաձայն` հիմք ընդունելով հիվանդության պատմությունը և ուղեգիրը: Ըստ զինծառայողի գերատեսչական պատկանելության, վճարումը կատարվում է համապատասխան նախարարության միջոցների հաշվից:

10. Ստացիոնարում մահացած զինծառայողների դիահերձումը կատարվում է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 17-ի N 710 որոշմամբ հաստատված կարգի:

 

ԱՆ ԱԻ և ՀԾՎ պետ
Ռ. Նիկողոսյան
ՊՆ ՌԲՎ պետ
Է. Նազարեթյան
ՆԳ և ԱԱ ԲՎ պետ
Գ. Աղայան
ԱԻՎ ՔՊՀՇ ԲՊԲ
պետ
Ա. Բերեզովսկի

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

21 հունիսի 1999 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 100990098