Գլխավոր տեղեկություն
Номер
N 384-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.04.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.27/24(827) Հոդ.498
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2011
Дата вступления в силу
28.04.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2011 թվականի N 384-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 11 ծրագրի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 և «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածներով նախատեսված համապատասխանաբար 40800.0 և 20000.0 հազ. դրամ նախահաշվային արժեքներով ապրանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. ապրիլի 21
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան