Գլխավոր տեղեկություն
Номер
N 104-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.02.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.02.2011
Дата вступления в силу
15.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 2011 թվականի N 104-Ա

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2010 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-219-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. փետրվարի 14
Երևան

 

 

 Հավելված 
ՀՀ վարչապետի 2011 թ.
փետրվարի 14-ի N 104-Ա
 որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3 4 5

1.

«Պետական գրանցման և հաշվառման վկայականների ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2011 թ.
փետրվարի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև կանոնադրության պատճենի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 787-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2011 թ.
փետրվարի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի N 670 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության
նախարարություն

2011 թ.
փետրվարի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2011 թ.
փետրվարի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1396-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2011 թ.
փետրվարի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

6.

«Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը, իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2011 թ.
ապրիլի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

7.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2011 թ.
ապրիլի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։


Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան