«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հունիսի 2007 թ. |
N 197-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 29-ի ««Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևերը, դրանց լրացման մասին հրահանգը, ներկայացման կարգը և ժամկետները» հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված Հաստատված է |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Բ Ա Ժ Ի Ն I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական բրոքերների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, տեղեկատվության կազմը, ներկայացման կարգն ու ժամկետները:
2. Ապահովագրական բրոքերները Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների հետևյալ ձևերը` սույն կետի աղյուսակում նշված պարբերականությամբ.
Հաշվետվության անվանումը | Հաշվե- տվության թիվը (ձևը) |
Ներկայացման ժամանակա- շրջանը | |
1 | 2 | 3 | 4 |
1. | Հաշվետվություն ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ | 1 | եռամսյակային |
2. | Հաշվետվություն ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ | 2 | եռամսյակային |
3. | Հաշվետվություն վերաապահովագրողների վերաբերյալ | 3 | եռամսյակային |
4. | Հաշվետվություն ապահովագրական բրոքերի միջոցով փոխանցվող դրամական միջոցների վերաբերյալ | 4 | եռամսյակային |
5. | Հաշվետվություն ապահովագրական բրոքերի միջնորդային գործառնությունների տեսակների վերաբերյալ | 5 | եռամսյակային |
6. | Հաշվապահական հաշվեկշիռ | 6 | եռամսյակային տարեկան |
7. | Հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին | 7 |
եռամսյակային |
8. | Հաշվետվություն սեփական կապիտալում փոփոխությունների մասին | 8 | եռամսյակային տարեկան |
9. | Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին | 9 | եռամսյակային տարեկան |
10. | Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ | 10 | եռամսյակային տարեկան |
11. |
Հաշվետվություն տարեկան պետական տուրքի վերաբերյալ |
11 |
տարեկան |
(2-րդ կետը լրաց. 08.09.09 թիվ 262-Ն, 27.04.10 թիվ 86-Ն, փոփ. 01.02.11 թիվ 18-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
3. Ապահովագրական բրոքերները սույն իրավական ակտով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով: Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները ներկայացվում են Կենտրոնական բանկ ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով` կից ներկայացնելով հաշվետվությունների ընդունման ինտերնետ համակարգի խափանման վերաբերյալ գրություն: Սույն կետում նշվածից բացի այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:
(3-րդ կետը փոփ. 27.04.10 թիվ 86-Ն)
4. Հաշվետվությունները մագնիսական կրիչներով կամ հաշվետվությունների ընդունման ինտերնետ համակարգով ներկայացնելիս ֆայլերը պետք է ծածկագրվեն և պարունակեն թվային հավաստագիր:
(4-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
5. Ֆայլի ծածկագիրն ունի հետևյալ կառուցվածքը.
Ապահովագրական բրոքերի ծածկագիրը |
գծիկ |
հաշվետվության |
կետ | հապավումը |
|
Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է: Կենտրոնական բանկ ներկայացվող ֆայլերը, բացի հաշվետվության ձևերին համապատասխան ներկայացված տեղեկատվությունից, այլ տեղեկատվություն չպետք է պարունակեն:
6. Հաշվետվություններում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը: Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր/ամիս/տարի (օրինակ` 31/01/2003): Ընդ որում, հաշվետվությունները կազմելիս մեկ տարին պետք է հասկանալ 365 կամ 366 օր (եթե կոնկրետ հաշվետվության մեկնաբանությունները հստակ չեն սահմանում տվյալ հաշվետվության իմաստով մեկ տարվա օրերի քանակը):
(6-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
7. Հաշվետվությունները պետք է պարունակեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա (եթե ընկերությունն աշխատել է շաբաթ, կիրակի կամ օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրը, ապա` այդ օրվա) դրությամբ տվյալները:
8. Ապահովագրական բրոքերների կողմից Կենտրոնական բանկ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը: Կենտրոնական բանկ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվար ամսվա 10-րդ աշխատանքային օրը, բացառությամբ թիվ 11 հաշվետվության, որը Կենտրոնական բանկ է ներկայացվում մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը:
(8-րդ կետը լրաց. 08.09.09 թիվ 262-Ն, խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
8.1 Ապահովագրական բրոքերների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող այն հաշվետվությունները, որոնք ներկայացվում են և եռամսյակային, և տարեկան կտրվածքով, 4-րդ եռամսյակի փոխարեն ներկայացվում է տարեկան հաշվետվություն` տարեկան հաշվետվությունների համար սահմանված ժամկետներում:
(8.1 կետը լրաց. 27.04.10 թիվ 86-Ն)
9. Սույն իրավական ակտով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են` էլեկտրոնային տարբերակով` սույն իրավական ակտի 3-րդ կետի համաձայն, զուգահեռաբար հաշվետվությունների փոփոխման (ճշգրտման) վերաբերյալ գրավոր տեղեկացնելով Կենտրոնական բանկի նախագահին: Ճշգրտված հաշվետվության էլեկտրոնային տարբերակի և գրավոր տեղեկանքի առկայության դեպքում միայն փոփոխված հաշվետվությունները կհամարվեն Կենտրոնական բանկ ներկայացված:
(9-րդ կետը փոփ. 27.04.10 թիվ 86-Ն)
10. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե այդ հաշվետվության էլեկտրոնային տարբերակը հնարավոր է ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, և այն զերծ է ծրագրային կամ այլ տեխնիկական (հաշվետվությունների ներկայացման տեխնիկայի հետ կապված) թերությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի տրամադրած ֆայլերում:
11. Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանն առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա ապահովագրական բրոքերը դրանց փոխարեն ներկայացնում է գրություն, որտեղ նշվում են չներկայացվող հաշվետվությունների անվանումները:
12. Կենտրոնական բանկի ապահովագրական բրոքերների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման` տվյալ բրոքերի համապատասխան վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով, ծանուցման միջոցով ապահովագրական բրոքերներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:
13. Ապահովագրական բրոքերները ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ողջամիտ ժամկետ նշված չէ), ներկայացնում են ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկությունները:
14. Հաշվի առնելով ապահովագրական բրոքերի գտնվելու վայրը` բրոքերին ծանուցում կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), էլեկտրոնային փոստի կամ կապի` սահմանված այլ պահուստային միջոցներով:
15. Ապահովագրական բրոքերի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկի ապահովագրական բրոքերների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանում` հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:
16. Ծանուցման փաստաթուղթը ստորագրվում է Կենտրոնական բանկի ապահովագրական բրոքերների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
17. Ապահովագրական բրոքերների կողմից ներկայացվող հաշվետվություններում ապահովագրողներին և վերաապահովագրողներին վերաբերող տեղեկատվությունները լրացվում են առանց չակերտների՝ միայն հայերեն տառերով (տառատեսակ՝ Թայմս Արմենիան), չօգտագործելով Յունիկոդ տառատեսակի նիշեր և «Ալտ+Էնթեր» (Alt+Enter) ստեղների համադրություն պարունակող տեքստեր:
(17-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
18. Սույն իրավական ակտով սահմանված հաշվետվություններում ոչ կյանքի և կյանքի ապահովագրության դասերի տարանջատումը կատարվում է համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերի:
19. Խառը ապահովագրության պայմանագրերը լրացվում են նշված ապահովագրության այն դասի ներքո, որին պատկանում է խառը ապահովագրության պայմանագրի հիմնական ապահովագրական ռիսկը:
20. Սույն իրավական ակտով սահմանված հաշվետվությունների լրացման տեսանկյունից
1) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված համաապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է արտացոլվի միայն մեկ համաապահովագրողի մոտ, իսկ ապահովագրավճարը, ապահովագրական գումարը և ապահովագրական հատուցումը արտացոլվում են յուրաքանչյուր համաապահովագրողի մասնակցության չափով,
2) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է արտացոլվի միայն մեկ վերաապահովագրողի մոտ, իսկ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրավճարը, ապահովագրական գումարը և ապահովագրական հատուցումը արտացոլվում են յուրաքանչյուր վերաապահովագրողի մասնակցության չափով:
(20-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
21. Հաշվետվություններում ապահովագրական հատուցումների, ապահովագրավճարների, ապահովագրական գումարների, ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է սույն հավելվածի 70-րդ կետում տրված միջնորդային գործառնությունների տեսակներին համապատասխան:
(21-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
21.1 Այն դեպքում, երբ ապահովագրողի (վերաապահովագրողի) և ապահովագրական բրոքերի միջև ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների գծով կազմվել է փոխադարձ հաշվարկների ակտ և կատարվել են փոխադարձ հաշվարկներ, ապա ապահովագրական բրոքերի հաշվետվություններում փաստացի վճարված ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տեղեկատվությունում անհրաժեշտ է արտացոլել ոչ թե փոխադարձ հաշվարկների արդյունքում արտացոլված տարբերությունը, այլ ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների մեծությունները` մինչև փոխադարձ հաշվարկների կատարումը:
(21.1 կետը լրաց. 27.04.10 թիվ 86-Ն)
22. Այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը չի իրականացնում միջնորդային գործառնություն ապահովագրության տվյալ դասի գծով կամ տվյալ ապահովագրողի հետ, ապա հաշվետվությունների տվյալ վանդակները չեն լրացվում: Իսկ եթե որևէ տեղեկատվության արդյունք ստացվում է զրո, ապա հաշվետվությունների համապատասխան վանդակներում լրացվում է «0»:
23. Հաշվետվություններում «ստացվելիք», «տրվելիք», «փոխանցվելիք» հասկացությունները մեկնաբանվում են որպես պայմանագրի հիման վրա հաշվեգրված գումարներ:
24. Հաշվետվություններում «ապահովագրավճարը» ապահովագրության պայմանագրերով նախատեսված համախառն ապահովագրավճարն է: Համախառն ապահովագրավճարը ներառում է ապահովադրից ստացվելիք ապահովագրավճարը` նվազեցված զեղչի գումարի չափով և ավելացված հավելավճարի չափով, եթե ապահովագրության պայմանագրով նախատեսված է զեղչի և/կամ հավելավճարի կիրառում:
25. Սույն իրավական ակտի իմաստով` ապահովագրության (վերաապահովագրության) պայմանագիրը կնքված է համարվում այն պահից, երբ տվյալ պայմանագիրն ուժի մեջ է մտնում, և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունը ստանձնում է ապահովագրական ռիսկը:
26. Հաշվետվություններում գումարները լրացվում են հազար դրամներով:
(26-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Բ Ա Ժ Ի Ն II
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Թիվ 1 հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակից:
28. 1-ին աղյուսակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ըստ ապահովագրողի` համաձայն հավելված 1-ի:
29. 2-րդ աղյուսակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ըստ ապահովագրության դասերի` համաձայն հավելված 2-ի:
30. 1-ին աղյուսակի 1-ին սյունակում լրացվում են այն ապահովագրողների ծածկագրերը, որոնք ապահովադիրների հետ ապահովագրության պայմանագրեր են կնքել տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ:
(30-րդ կետը փոփ. 27.04.10 թիվ 86-Ն)
31. 1-ին և 2-րդ աղյուսակների 2-րդ սյունակում լրացվում է տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ ապահովադիրների հետ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված, իսկ 3-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերի քանակը:
32. 1-ին և 2-րդ աղյուսակների 4-րդ սյունակում լրացվում է տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ ապահովադիրների հետ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված, իսկ 5-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող համաապահովագրության պայմանագրերի քանակը: Ընդ որում, համաապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լրացնել ապահովագրական ընկերություններից միայն մեկի տողում:
(32-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
33. 1-ին և 2-րդ աղյուսակների 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված, իսկ 7-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարների մեծությունը:
34. 1-ին և 2-րդ աղյուսակների 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրավճարների չափը:
35. 1-ին և 2-րդ աղյուսակների 9-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բրոքերի կողմից ապահովագրողին փոխանցված ապահովագրավճարների մեծությունը:
(35-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
36. 1-ին և 2-րդ աղյուսակների 10-րդ և 11-րդ սյունակներում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք միջնորդավճարները համապատասխանաբար ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող ապահովադիրներից:
37. 1-ին և 2-րդ աղյուսակների 12-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բրոքերին փոխանցված, իսկ 13-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա ապահովագրական հատուցումների քանակը:
(37-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
38. 1-ին և 2-րդ աղյուսակների 14-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բրոքերին փոխանցված, իսկ 15-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով) ապահովագրական հատուցումների մեծությունը:
(38-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 2 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
39. Թիվ 2 հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակից:
40. 1-ին աղյուսակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ըստ ապահովագրողի` համաձայն հավելված 3-ի:
41. 2-րդ աղյուսակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ըստ ապահովագրության դասերի` համաձայն հավելված 4-ի:
42. 1-ին աղյուսակի 1-ին սյունակում լրացվում են այն ապահովագրողների ծածկագրերը, որոնք վերաապահովագրողների հետ վերաապահովագրության պայմանագրեր են կնքել տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ:
(42-րդ կետը փոփ. 27.04.10 թիվ 86-Ն)
43. 1-ին աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում են այն վերաապահովագրողների անվանումները և(կամ) ծածկագրերը, որոնց մոտ տվյալ ապահովագրողը տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրել է ապահովագրական ռիսկեր:
(43-րդ կետը լրաց. 27.04.10 թիվ 86-Ն)
44. 1-ին և 2-րդ աղյուսակների 3-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը:
45. 1-ին և 2-րդ աղյուսակների 4-րդ սյունակում արտացոլվում է տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերի քանակը:
46. 1-ին և 2-րդ աղյուսակների 5-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը, իսկ 6-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը: Ընդ որում, մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լրացնել վերաապահովագրողներից միայն մեկի տողում:
(46-րդ կետը փոփ. 27.04.10 թիվ 86-Ն)
47. (47-րդ կետն ուժը կորցրել է 27.04.10 թիվ 86-Ն)
48. 1-ին և 2-րդ աղյուսակների 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներում վերաապահովագրողի բաժինը:
(48-րդ կետը փոփ. 27.04.10 թիվ 86-Ն)
49. 1-ին և 2-րդ աղյուսակների 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներում վերաապահովագրողի բաժինը:
(49-րդ կետը փոփ. 27.04.10 թիվ 86-Ն)
50. 1-ին և 2-րդ աղյուսակների 9-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով վերաապահովագրողին փոխանցվելիք ապահովագրավճարների մեծությունը: Փոխանցվելիք ապահովագրավճարների մեծությունից չեն նվազեցվում ապահովագրական բրոքերին վերաապահովագրության համար հաշվեգրված միջնորդավճարները, ապահովագրական ընկերության, որպես հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը, ինչպես նաև վերաապահովագրողներից ստացվելիք միջնորդավճարների մեծությունը:
51. 1-ին և 2-րդ աղյուսակների 10-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողին փաստացի փոխանցված ապահովագրավճարների մեծությունը:
52. 1-ին և 2-րդ աղյուսակների 11-րդ սյունակում լրացվում են ապահովագրական բրոքերի միջնորդությամբ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրողներից ստացվելիք միջնորդավճարները:
53. 1-ին և 2-րդ աղյուսակների 12-րդ սյունակում լրացվում են ապահովագրական բրոքերի միջնորդությամբ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով վերաապահովագրողներից բրոքերներին տրվելիք միջնորդավճարները:
54. 1-ին և 2-րդ աղյուսակների 13-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողի կողմից բրոքերին փոխանցված, իսկ 14-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով) ապահովագրական հատուցումների քանակը:
(54-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
55. 1-ին և 2-րդ աղյուսակների 15-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողի կողմից բրոքերին փոխանցված, իսկ 16-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով) ապահովագրական հատուցումների մեծությունը:
(55-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 3 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
56. Թիվ 3 հաշվետվությունում արտացոլվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերաապահովագրության պայմանագրերի կողմ հանդիսացող վերաապահովագրական ընկերությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
57. Թիվ 3 հաշվետվությունը լրացվում է համաձայն հավելված 5-ի:
58. 1-ին սյունակում լրացվում է վերաապահովագրողի անվանումը և(կամ) ծածկագիրը:
(58-րդ կետը լրաց. 27.04.10 թիվ 86-Ն)
59. 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ տվյալ վերաապահովագրողին տրված վարկանիշը, 3-րդ սյունակում` վարկանշող կազմակերպության անվանումը, 4-րդ սյունակում` վերաապահովագրողի գտնվելու վայրը, 5-րդ սյունակում` վերաապահովագրողի ինտերնետային կայքը:
60. 6-րդ և 7-րդ սյունակներում լրացվում է վերաապահովագրողի հետ կնքված ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը, 8-րդ և 9-րդ սյունակներում` օբլիգատոր վերաապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը:
61. 10-րդ սյունակում լրացվում է ապահովագրության այն դասը (երը), որի (որոնց) գծով կնքվել է վերաապահովագրության պայմանագիրը:
62. Սույն իրավական ակտի իմաստով` օբլիգատոր վերաապահովագրության պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որի դեպքում վերաապահովագրողը պարտավորվում է ստանձնել ապահովագրական ընկերության կողմից տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ փոխանցվող բոլոր այն ռիսկերը, որոնք, համաձայն վերաապահովագրության պայմանագրում նշված պայմանների, ենթակա են վերաապահովագրման: Ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որի դեպքում ռիսկերը վերաապահովագրության են փոխանցվում և ստանձնվում կամավոր կերպով (ապահովագրական ընկերությունը վերաապահովագրում է այն ռիսկերը, որոնք համարում է անհրաժեշտ և որոշակի ռիսկեր վերաապահովագրության փոխանցելու որևիցե պարտավորություն չունի վերաապահովագրողների առջև, իսկ վերաապահովագրողն իր հերթին ապահովագրողների առջև չունի ռիսկի ստանձնման պարտավորություն):
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 4 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(Գլուխը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
63. Թիվ 4 հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական բրոքերների մոտ ապահովադիրներից և ապահովագրողներից (ապահովագրողներին և վերաապահովագրողներին փոխանցման նպատակով) փաստացի ստացված ապահովագրավճարների մեծությունը և ապահովագրողներից ու վերաապահովագրողներից (ապահովադիրներին (շահառուներին, ապահովագրված անձանց՝ այսուհետ՝ ապահովադիրներին) և ապահովագրողներին փոխանցման նպատակով) փաստացի ստացված ապահովագրական հատուցումների մեծությունը:
64. Թիվ 4 հաշվետվությունը լրացվում է համաձայն հավելված 6-ի:
65. 2-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովադիրներից ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը, 2-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից ստացված (վերաապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը, 2-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից հետ ստացված (ապահովադիրներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը, իսկ 2-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողներից հետ ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը:
66. 3-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովադիրներից ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը, 3-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից ստացված, սակայն վերաապահովագրողներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը, 3-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից հետ ստացված, սակայն ապահովադիրներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը, իսկ 3-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ վերաապահովագրողներից հետ ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը:
67. 4-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովադիրներից հետ ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրական հատուցումների մեծությունը, 4-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից հետ ստացված (վերաապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրական հատուցումների մեծությունը, 4-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից ստացված (ապահովադիրներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրական հատուցումների մեծությունը, իսկ 4-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողներից ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ապահովագրական հատուցումների մեծությունը:
68. 5-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովադիրներից հետ ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը, 5-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից հետ ստացված, սակայն վերաապահովագրողներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը:
69. 5-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից ստացված, սակայն ապահովադիրներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը 5-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ վերաապահովագրողներից ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը:
(Գլուխը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 5 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
70. Թիվ 5 հաշվետվությունում արտացոլվում է ապահովագրական բրոքերների միջնորդային գործառնությունների՝ ստորև թվարկված տեսակների վերաբերյալ տեղեկատվություն.
1) ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում,
2) ապահովագրական պայմանագրերի կնքման կազմակերպում,
3) ապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում,
4) սույն կետի 1)-ին և 2)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
5) սույն կետի 1)-ին և 3)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
6) սույն կետի 2)-րդ և 3)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
7) սույն կետի 1)-ին, 2)-րդ և 3)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
8) վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև վերաապահովագրության խորհրդատվության իրականացում,
9) վերաապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպում,
10) վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում,
11) սույն կետի 8)-րդ և 9)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
12) սույն կետի 8)-րդ և 10)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
13) սույն կետի 9)-րդ և 10)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
14) սույն կետի 8)-րդ, 9)-րդ և 10)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին:
(70-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
71. Թիվ 5 հաշվետվությունը լրացվում է համաձայն հավելված 7-ի:
72. Այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը միջնորդային գործառնություններ է իրականացնում մեկից ավելի ապահովագրական ընկերությունների հետ, ապա թիվ 5 հաշվետվությունը լրացվում է յուրաքանչյուր ապահովագրական ընկերության համար («Ապահովագրողի ծածկագիրը» տողում լրացվում է տվյալ ապահովագրական ընկերության ծածկագիրը) և ընդհանուր` բոլոր ապահովագրական ընկերությունների տվյալներով («Ապահովագրողի ծածկագիրը» տողում լրացվում է «ԸՆԴԱՄԵՆԸ»):
(72-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
73. Թիվ 5 հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ տվյալ միջնորդային գործառնության տեսակի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի քանակը, 4-րդ սյունակում` համաապահովագրության պայմանագրերի քանակը, 6-րդ սյունակում` վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը, իսկ 7-րդ սյունակում` մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը: «Ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում» և «Վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև վերաապահովագրության խորհրդատվության իրականացում» տողերի դիմաց ապահովագրության, համաապահովագրության, վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի և մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը տիրապետում է տվյալ տեղեկատվությանը:
(73-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
74. Թիվ 5 հաշվետվության 5-րդ սյունակում լրացվում են ապահովագրական բրոքերի կոնկրետ գործառնության տեսակի համար հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք ընդհանուր միջնորդավճարները, իսկ 8-րդ սյունակում` ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք միջնորդավճարները կոնկրետ միջնորդային գործառնության տեսակի գծով:
(74-րդ կետը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ (ԹԻՎ 6), ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ԹԻՎ 7), ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ԹԻՎ 8), ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ԹԻՎ 9), ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԻՑ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹԻՎ 10) ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
75. Թիվ 6, թիվ 7, թիվ 8, թիվ 9, թիվ 10 հաշվետվությունները լրացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 465 հրամանով սահմանված կարգով: Սույն կետում նշված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով:
(75-րդ կետը փոփ. 27.04.10 թիվ 86-Ն)
Գ Լ ՈՒ Խ 10
ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 11 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(Վերնագիրը փոփ. 01.02.11 թիվ 18-Ն)
76. Թիվ 11 հաշվետվությանը կից Կենտրոնական բանկ են ներկայացվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված հերթական տարեկան պետական տուրքի, դրա վճարումն ուշացնելու համար վճարված տույժի (առկայության դեպքում) վճարումը հավաստող փաստաթղթերի (պետական տուրքի վճարման անդորրագիր, վճարման հանձնարարական և այլն) սքան արված տարբերակները:
77. Թիվ 11 հաշվետվության համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա նույն օրն ընկած ժամանակահատվածը:
78. (Կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 18-Ն)
79. Թիվ 11 հաշվետվության մեջ արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված և վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվություն:
(79-րդ կետը փոփ. 01.02.11 թիվ 18-Ն)
80. Հաշվետվության 1-ին սյունակում նշվում է Կենտրոնական բանկի կողմից ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի տրամադրման ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով:
(80-րդ կետը փոփ. 01.02.11 թիվ 18-Ն)
81. Հաշվետվության 2-րդ սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հերթական տարեկան պետական տուրքի գծով վճարված գումարը (առանց տույժերի գումարի): Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական բրոքերի կողմից կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:
(81-րդ կետը փոփ. 01.02.11 թիվ 18-Ն)
82. Հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար հաշվետու ժամանակաշրջանում վճարված տույժի չափը: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական բրոքերի կողմից տույժերի գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար լրացնելով միայն 4-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները, բացառությամբ նույն օրվա ընթացքում կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:
(82-րդ կետը փոփ. 01.02.11 թիվ 18-Ն)
83. Հաշվետվության 4-րդ սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պետական տուրքի կամ տույժերի վճարման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով: Այն դեպքում, երբ պետական տուրքի և տույժերի վճարման ամսաթվերը համընկնում են, այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը:
(83-րդ կետը փոփ. 01.02.11 թիվ 18-Ն)
84. Հաշվետվության 5-րդ և 6-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում են այն ժամանակաշրջանի սկիզբը և վերջը, որի համար վճարվել է 2-րդ սյունակում նշված գումարը: Օրինակ, եթե ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիան տրվել է 11.08.2003թ. և ապահովագրական բրոքերը կատարել է հերթական տարեկան պետական տուրքի վճարում 01.07.2008թ.՝ հաջորդ տարվա համար, ապա 5-րդ սյունակում կնշվի 11/08/2008, իսկ 6-րդ սյունակում՝ 11/08/2009: Այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը մեկ վճարումով իրականացնում է պետական տուրքի վճարում տարբեր ժամանակաշրջանների համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով՝ վճարված գումարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:
(84-րդ կետը փոփ. 01.02.11 թիվ 18-Ն)
85. Հաշվետվության 7-րդ սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է 2-րդ և (կամ) 3-րդ սյունակներում նշված գումարների վճարումը:
(85-րդ կետը փոփ. 01.02.11 թիվ 18-Ն)
86. Հաշվետվության 8-րդ սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված օրվա վերջի դրությամբ տարեկան պետական տուրքի գծով վճարման ենթակա գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը: «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն 8-րդ սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական տուրքի գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:
(86-րդ կետը փոփ. 01.02.11 թիվ 18-Ն)
87. (Կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 18-Ն)
88. (Կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 18-Ն)
89. (Կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 18-Ն)
90. (Կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 18-Ն)
91. (Կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 18-Ն)
92. (Կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 18-Ն)
93. (Կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 18-Ն)
94. (Կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 18-Ն)
95. (Կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 18-Ն)
(Գլուխը լրաց. 08.09.09 թիվ 262-Ն)
Հավելված 1 |
Ձև 1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 1)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _________________________
հատ/հազար դրամ |
Ապա-հովա-գրողի ծած-կագիրը |
Ապահովագրության պայմանագրերի քանակը |
Համաապահովագրության պայմանագրերի քանակը |
Ապահովագրական գումարներ |
Ապահովագրավճարներ |
Միջնորդավճարներ ապահովադիրներից |
Ապահովագրական հատուցումների քանակ (հատ) |
Ապահովա- | |||||||
հաշ-վետու ժա-մանակա-շրջանի ընթաց-քում կնքված |
հաշ-վետու ժա-մանակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ |
հաշ-վետու ժա-մանակա-շրջանի ընթաց-քում կնքված |
հաշ-վետու ժա-մանակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ |
հաշ-վետու ժա-մանակա-շրջանի ընթաց-քում կնքված ապ. պայ-մանա-գրերի գծով |
հաշ-վետու ժա-մանակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող ապ. պայ-մանա-գրերի գծով |
հաշ-վետու ժա-մանակա-շրջանի ընթաց-քում կնքված ապ. պայ-մանա-գրերի գծով |
հաշ-վետու ժա-մանակա-շրջանի ընթաց-քում ապահո-վագրո-ղին փաս-տացի փոխանց-ված |
ֆիզի-կական անձան-ցից |
իրավա-բանա-կան անձան-ցից |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
(Հավելվածը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Հավելված 2 |
Ձև 1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 1)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _________________________
հատ/հազար դրամ |
Ապահովագրության տեսակը |
Ապահովագրության պայմանագրերի քանակը |
Համաապահո-վագրության պայմանագրերի քանակը |
Ապահովագրական գումարներ |
Ապահովագրավճարներ |
Միջնորդավճարներ ապահովադիրներից |
Ապահովագրական հատուցումների քանակ (հատ) |
Ապահովագրական հատուցումների մեծություն | ||||||||
հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում կնքված |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում կնքված |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում կնքված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապ. պայմա-նագրերի գծով |
հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում կնքված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում ապահո-վագրողին փաստացի փոխանց-ված |
ֆիզի-կական անձան-ցից |
իրավա-բանա-կան անձան-ցից |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 | |
1 |
Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝ |
||||||||||||||
1.1 |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
||||||||||||||
1.2 |
Առողջության ապահովագրություն |
||||||||||||||
1.3 |
Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն |
||||||||||||||
1.4 |
Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն |
||||||||||||||
1.5 |
Օդանավերի ապահովագրություն |
||||||||||||||
1.6 |
Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն |
||||||||||||||
1.7 |
Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն |
||||||||||||||
1.8 |
Հրդեհից ու բնական աղետներից ապահովագրություն |
||||||||||||||
1.9 |
Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն |
||||||||||||||
1.10 |
Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.11 |
Օդանավերի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.12 |
Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.13 |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.14 |
Վարկի ապահովագրություն |
||||||||||||||
1.15 |
Երաշխիքի տրամադրում |
||||||||||||||
1.16 |
Ֆինանսական վնասների ապահովագրություն |
||||||||||||||
1.17 |
Դատական և արտադատական իրավական ծախսերի ապահովագրություն |
||||||||||||||
1.18 |
Աջակցության ապահովագրություն |
||||||||||||||
1.19 |
Դժբախտ պատահարներից և առողջության ապահովագրություն |
||||||||||||||
1.20 |
Ավտոմեքենաների ապահովագրություն |
||||||||||||||
1.21 |
Ծովային և տրանսպորտային ապահովագրություն |
||||||||||||||
1.22 |
Ավիացիոն ապահովագրություն |
||||||||||||||
1.23 |
Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն |
||||||||||||||
2 |
Կյանքի ապահովագրություն, |
||||||||||||||
2.1 |
Կյանքի ապահովագրություն |
||||||||||||||
2.2 |
Ամուսնության, ծնունդի ապահովագրություն |
||||||||||||||
2.3 |
Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն |
||||||||||||||
2.4 |
Տոնտին ապահովագրություն |
||||||||||||||
2.5 |
Կապիտալի հատուցման ապահովագրություն |
||||||||||||||
2.6 |
Կենսաթոշակային հիմնադրամների ապահովագրություն |
||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
(Հավելվածը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Հավելված 3 |
Ձև 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 2)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _________________________
հատ/հազար դրամ |
Ապա-հովա-գրողի ծած-կագիրը |
Վերա-ապահո-վագրողի ծած-կագիրը |
Վերա-ապահո-վագրողի անվա-նումը |
Վերաապա-հովագրված ապահովագրության պայմանագրերի քանակ (հատ) |
Մի քանի վերաապահո-վագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակ (հատ) |
Վերաապահո-վագրողների բաժինը վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի ապահովագրական գումարներում |
Վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով վերաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարներ |
Միջ-նորդա-վճարներ ապա-հովա-գրող-ներից |
Միջ-նորդա- |
Վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական հատուցումների քանակ (հատ) |
Վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական հատուցումների մեծություն | ||||||
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող վերա-ապահո-վագրված ապ. պայ-մանա-գրերի գծով |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում վերա-ապա-հովագր-ված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում փաս-տացի փոխանց-ված |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 | |
ԸՆԴԱ-ՄԵՆԸ |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
(Հավելվածը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Հավելված 4 |
Ձև 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 2)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _________________________
հատ/հազար դրամ |
Ապահովագրության տեսակը |
Վերաապահո-վագրված ապահովագրության պայմանագրերի քանակ |
Մի քանի վերա-ապահովագրողների մոտ վերաապահո-վագրված ապահովա-գրության պայմանա-գրերի քանակ (հատ) |
Վերաապահովա- |
Վերաապահովա- |
Միջ-նորդա-վճարներ ապա-հովա-գրող-ներից |
Միջ-նորդա-վճարներ վերա-ապա-հովա-գրող-ներից |
Վերաապահո- |
Վերաապահո- | |||||||
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող |
հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում փաստացի փոխանց-ված |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
1 |
Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝ |
||||||||||||||
1.1 |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
||||||||||||||
1.2 |
Առողջության ապահովագրություն |
||||||||||||||
1.3 |
Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն |
||||||||||||||
1.4 |
Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն |
||||||||||||||
1.5 |
Օդանավերի ապահովագրություն |
||||||||||||||
1.6 |
Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն |
||||||||||||||
1.7 |
Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն |
||||||||||||||
1.8 |
Հրդեհից ու բնական աղետներից ապահովագրություն |
||||||||||||||
1.9 |
Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն |
||||||||||||||
1.10 |
Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.11 |
Օդանավերի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.12 |
Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.13 |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.14 |
Վարկի ապահովագրություն |
||||||||||||||
1.15 |
Երաշխիքի տրամադրում |
||||||||||||||
1.16 |
Ֆինանսական վնասների ապահովագրություն |
||||||||||||||
1.17 |
Դատական և արտադատական իրավական ծախսերի ապահովագրություն |
||||||||||||||
1.18 |
Աջակցության ապահովագրություն |
||||||||||||||
1.19 |
Դժբախտ պատահարներից և առողջության ապահովագրություն |
||||||||||||||
1.20 |
Ավտոմեքենաների ապահովագրություն |
||||||||||||||
1.21 |
Ծովային և տրանսպորտային ապահովագրություն |
||||||||||||||
1.22 |
Ավիացիոն ապահովագրություն |
||||||||||||||
1.23 |
Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն |
||||||||||||||
2 |
Կյանքի ապահովագրություն, այդ թվում՝ |
||||||||||||||
2.1 |
Կյանքի ապահովագրություն |
||||||||||||||
2.2 |
Ամուսնության, ծնունդի ապահովագրություն |
||||||||||||||
2.3 |
Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն |
||||||||||||||
2.4 |
Տոնտին ապահովագրություն |
||||||||||||||
2.5 |
Կապիտալի հատուցման ապահովագրություն |
||||||||||||||
2.6 |
Կենսաթոշակային հիմնադրամների ապահովագրություն |
||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
(Հավելվածը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Հավելված 5 |
Ձև 3
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 3)
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _____________________________
Վերաապահովագրողի ծածկագիրը |
Վերաապա-հովագրողի անվանումը |
Վարկանիշը |
Վերաապա-հովագրողին վարկանշող կազմակեր-պության անվանումը |
Վերաապա-հովագրողի գտնվելու վայրը (երկիր, քաղաք) |
Վերաապա-հովագրողի ինտերնետային կայք |
Բրոքերի միջնորդությամբ կնքված վերաապահովագրության պայմանագիր | |||||
Ֆակուլտատիվ |
Օբլիգատոր |
Ապահովա-գրության դաս | |||||||||
սկիզբ |
վերջ |
սկիզբ |
վերջ | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 | ||
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
(Հավելվածը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Հավելված 6 |
Ձև 4
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 4)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _____________________________
հազար դրամ |
Ստացված ընդհանուր ապահո-վագրավճար |
Ստացված, սակայն չփոխանցված ապահովա-գրավճար |
Ստացված ընդհանուր ապահովա-գրական հատուցում |
Ստացված, սակայն չփոխանցված ապահովա-գրական հատուցում | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ապահովադրից ապահովագրողին |
||||
Ապահովագրողից վերաապահովագրողին |
||||
Ապահովագրողից ապահովադրին |
||||
Վերաապահովագրողից ապահովագրողին |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
(Հավելվածը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Հավելված 7 |
Ձև 5
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 5)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _____________________________
հատ/հազար դրամ |
Ապահովագրողի ծածկագիրը --------------------------------------------- | |||||||
Միջնորդային գործառ-նությունների տեսակները |
Ապահովագրության գծով |
Վերաապահովագրության գծով | |||||
Ապահովա-գրության պայմանա-գրերի քանակ |
Համա-ապահո-վագրության պայմանա-գրերի քանակ |
Միջնոր-դավճարներ |
Վերաապա-հովագրված ապահովա-գրության պայմա-նագրերի քանակ |
Մի քանի վերաապա-հովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակ |
Միջնորդա-վճարներ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում |
||||||
2. |
Ապահովագրական պայմանագրերի կնքման կազմակերպում |
||||||
3. |
Ապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում |
||||||
4. |
1-ին և 2-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
5. |
1-ին և 3-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
6. |
2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
7. |
1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
8. |
Վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև վերաապահովագրության խորհրդատվության իրականացում |
||||||
9. |
Վերաապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպում |
||||||
10. |
Վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում |
||||||
11. |
8-րդ և 9-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
12. |
8-րդ և 10-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
13. |
9-րդ և 10-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
14. |
8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
(Հավելվածը խմբ. 27.04.10 թիվ 86-Ն)
Հավելված 8
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի
թիվ 197-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական բրոքերների
հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և
ներկայացման կարգն ու ժամկետները» հավելվածի
Ձև 11
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն (ԹԻՎ 11)
ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերնագիրը փոփ. 01.02.11 թիվ 18-Ն)
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բրոքերային ընկերության անվանում՝ _________________________
Ամսաթիվ՝ _________________________
(հազար դրամ)
Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը Վճարված պետական տուրքի գումարը Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը Վճարման ամսաթիվը Ժամանակա-շրջանը Հաշվի համարը Ժամկետանց պարտավորու-թյան ամբողջ գումարը Սկիզբ Վերջ 1 2 3 4 5 6 7 8 Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ
Ղեկավար՝ |
_________________________ |
|
անուն, ազգանուն |
Կ. Տ. | |
Գլխավոր հաշվապահ՝ |
____________________ |
անուն, ազգանուն |
(Հավելվածը լրաց. 08.09.09 թիվ 262-Ն)
Հավելված 9
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի
թիվ 197-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական բրոքերների
հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և
ներկայացման կարգն ու ժամկետները» հավելվածի
(Հավելվածն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 18-Ն)