Գլխավոր տեղեկություն
Номер
N 1021-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.11.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2010
Дата вступления в силу
27.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2010 թվականի N 1021-Ա

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՇԵՅԽԱ ԼՈՒԲՆԱ ԱԼ ԿԱՍԻՄԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ Կասիմիի գլխավորած պատվիրակության (50 մարդ)` 2010 թվականի նոյեմբերի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, պաշտոնական ճաշերի, աշխատանքային ճաշերի, կոնֆերանս դահլիճի վարձակալման, թարգմանչական ծառայության, կազմտեխնիկայի վարձակալման, գրենական պիտույքների և տպագրական նյութերի ձեռքբերման, ծաղկեփնջի, կեցության և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը` 8494000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 26
Երևան