ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2011 թվականի N 257-Ա
Հ. ՇԱՀԲԱԶՅԱՆԻ, Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, Օ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2011 թվականի ապրիլի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԱՊՀ դիտորդական խմբի կազմում և Ղազախստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա. Շահբազյանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հ. Աբրահամյանի, Հայաստանի Հանրապետության N 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օ. Գրիգորյանի, Հայաստանի Հանրապետության N 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մ. Մարգարյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր մասնագետ Ս. Գրիգորյանի` 2011 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 5-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 1 |