Գլխավոր տեղեկություն
Номер
N 16-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.01.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.01.2011
Дата вступления в силу
22.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2011 թվականի N 16-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունվարի 11-ի N 1-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սեփականությունը հանդիսացող` Վազգեն Սարգսյան 6 հասցեում գտնվող շենքի` Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 30-ի N 3570-Ա որոշման համաձայն Երևանի Դեղատան 3 հասցեի տակ գտնվող մասի` 2617,6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, 371.656.258,00 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը և դրա տակ գտնվող ու օգտագործման և սպասարկման համար հատկացված համապատասխան հողամասը (այսուհետ` գույք):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հետ ապահովել սույն որոշումից բխող պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 21
Երևան