Գլխավոր տեղեկություն
Номер
N 193-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.16/16(819) Հոդ.270
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2011
Дата вступления в силу
26.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2011 թվականի N 193-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետի տեսուչի և սերտիֆիկացման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մասին տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինների կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մասին տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածի 1-8-րդ սյունակները լրացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետի տեսուչի, իսկ 9-11-րդ սյունակները` սերտիֆիկացման մարմինների կողմից.

2) սույն որոշման N 2 հավելվածը լրացվում է Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինների կողմից.

3) սերտիֆիկացման մարմինները յուրաքանչյուր շաբաթ, երեքշաբթի օրը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը էլեկտրոնային եղանակով տրամադրում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մասին տեղեկատվություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 9
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 3-ի N 193-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 ———————————————————————————————————

(պարտադիր հավաստում իրականացնող մարմնի անվանումը,

իրավաբանական և գործունեության հասցեն)

 ———————————————————————————————————

(տեղեկատվությունն ստացող մարմնի անվանումը, գործունեության վայրը)

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

Արտա-դրանքի ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը

Արտա-դրանքի անվա-նումը, կշռա-փաթե-թավո-րումը

Արտա-դրանքի քանակու-թյունը (կգ, հատ, լիտր, դոզա),
նետտո և բրուտտո քաշը, խմբաքա-նակի համարը

Արտա-դրանքն արտա-դրողը(անվա-նումը, գտնվելու կամ գործու-նեության վայրը)

Ներմու-ծողը (անվա-նումը)

Արտա-դրանքի արտա-դրու-թյան և պիտա-նիու-թյան ժամ-կետ-ները

Ապրանքաուղեկից փաստաթղթերի` անասնաբուժական, առողջության, անվտանգության, բուսասանիտարական, համապատասխանու-թյան, ՎՎՀԿԿ` HACCP կամ ԻՍՕ հավաս-տագրեր, լաբորատոր փորձարկումների արձանագրություններ կամ եզրակացություն-ներ, ինվոյս, ապրանքա-տրանսպորտային բեռնագիր տալու ամսաթիվը, համարը

Լաբորատոր փորձաքննություն իրականացնող լաբորատորիայի անվանումը, լաբորատոր փորձաքննության տեսակը, լաբորատոր փորձաքննության արձանագրու-թյան համարը(համապատաս-խանության հավաստագրերի,
ՎՎՀԿԿ` HACCP կամ ԻՍՕ հավաս-տագրերի, լաբորատոր փորձարկումների արձանագրու-թյունների բացակայության դեպքում)

Արտադրանքի համապատաս-խանության հավաստման հայտատուն(անվանումը կամ ազգանունը, անունը, գտնվելու կամ գործունեու-թյան վայրը
ՀՎՀՀ-ն)

Արտադրանքի համապատաս-խանության հավաստման փաստաթղթի անվանումը, համարը, գործողության ժամկետը և տալու ամսաթիվը, պարտադիր հավաստման ենթարկված արտադրանքի խմբաքանակի համարը

Համապա-տասխա-նության պարտադիր հավաստ-ման ձևը (համապա-տասխա-նության հայտարա-րագրում կամ սերտիֆի-կացում)

                     
                     
                     

  Տեղեկատվությունը ներկայացրեց _______________________________________      

 Տեղեկատվությունը ներկայացնողի պաշտոնը,անունը,
ազգանունը,
ստորագրությունը, ներկայացնելու ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն

 

սահմանային հսկիչ կետի տեսուչ` ստորագրությունը,
ամսաթիվը,հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն

  

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 3-ի N 193-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

———————————————————-------------------——————————

(պարտադիր հավաստում իրականացնող մարմնի անվանումը,

իրավաբանական և գործունեության հասցեն)

 ———————————————————————————————————

(տեղեկատվությունն ստացող մարմնի անվանումը, գործունեության վայրը)

1

2

3

4

5

6

7

8

9

10

Արտա-դրանքի ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը

Արտա-դրանքի անվանումը,
կշռափա-թեթավո-րումը

Արտա-
դրանքի քանակու-թյունը (կգ, հատ, լիտր, դոզա), նետտո և բրուտտո քաշը, խմբա-քանակի համարը

Արտադրանքն արտադրողը(անվանումը, գտնվելու կամ գործունեու-թյան վայրը)

Արտա-դրանքի արտա-դրության և պիտա-նիության ժամկետ-ները

Ապրանքաուղե-
կից փաստա-թղթերի` անաս-նաբուժական, առողջության, անվտանգու-թյան, բուսա-սանիտարա-կան, համա-
պատասխանու-
թյան, ՎՎՀԿԿ` HACCP կամ ԻՍՕ հավաս-տագրեր, լաբորատոր
փորձարկում-
ների արձա-նագրություններ կամ եզրակացու-
թյուններ, ինվոյս, ապրանքա-տրանսպոր-
տային բեռնագիր տալու ամսաթիվը, համարը

Լաբորատոր փորձաքննություն իրականացնող լաբորատորիայի անվանումը, լաբորատոր փորձաքննության տեսակը, լաբորատոր փորձաքննության արձանագրության համարը >(համապատաս-
խանության հավաստագրերի, ՎՎՀԿԿ` HACCP կամ ԻՍՕ հավաստագրերի, լաբորատոր փորձարկումների արձանագրու-թյունների բացակայության դեպքում)

Արտադրանքի համապատաս-խանության հավաստման հայտատուն (անվանումը կամ ազգանունը, անունը, գտնվելու կամ գործունեության վայրը ՀՎՀՀ-ն)

Արտադրանքի համապատաս-
խանության հավաստման փաստաթղթի անվանումը, համարը, գործողության ժամկետը և տալու ամսաթիվը, պարտադիր հավաստման ենթարկված արտադրանքի խմբաքանակի համարը

Համապա-տասխա-
նության պարտադիր հավաստ-ման ձևը
(համապա-
տասխա-նության
հայտարա-
րագրում կամ սերտի-ֆիկացում)

                   
                   
                   

 Տեղեկատվությունը ներկայացրեց

____________________________________________________

 

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, ներկայացնելու ամսաթիվը,

                  հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան