Գլխավոր տեղեկություն
Номер
N 42
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.03.2011-31.03.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.02.05/6(181) Հոդ.88
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.2002
Дата вступления в силу
15.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2011

040.0042.16.01.02

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2002 թվականի N 42
քաղ. Երևան

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.04.03 N 457-Ն, 06.09.07 N 1027-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) չափման միջոցների արտադրության գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):

(որոշումը փոփ. 23.04.03 N 457-Ն, 06.09.07 N 1027-Ն)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունվարի 16-ի N 42 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

(1-ին կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

2. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում լիցենզավորման են ենթակա ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով իրականացվող չափման միջոցների արտադրությունը:

(2-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

3. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

4. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության գործունեություն իրականացնելու համար սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

(4-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետև` լիցենզավորող մարմին) չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով և հաստատում նրա կանոնադրությունը:

(5-րդ կետը փոփ. 23.04.03 N 457-Ն, 06.09.07 N 1027-Ն)

6. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները, ինչպես նաև` ապահովելով իրավական ակտերով, այդ թվում` նաև սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների կամ պայմանների կատարումը:

7. Լիցենզիան չի կարող տրվել այլ անձանց` օգտագործման, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

8. Լիցենզիան տալու, վերաձևակերպելու, դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին տեղեկությունները ենթակա են գրանցման լիցենզավորող մարմնի լիցենզիաների գրանցամատյանում:

9. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:

10. Լիցենզիա տալու համար հիմք են հանդիսանում հայտատուի կողմից ներկայացված լիցենզիա ստանալու մասին հայտն ու դրան կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:

11. Լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:

12. Հայտատուն, որը մտադիր է ստանալու չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիա, պետք է ունենա`

ա) տվյալ չափման միջոցի արտադրության համար անհրաժեշտ կոնստրուկտորական-տեխնոլոգիական  կարգը սահմանող փաստաթղթերի փաթեթ.

բ) տվյալ չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատ` տրված ՀՍՏ 8.1-93 «Չափման միջոցների տեսակի պետական փորձարկումները, տեսակի հաստատումը և պետական գրանցումը» ստանդարտի համաձայն.

գ) նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափման միջոցների արտադրության պայմաններ, անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, տարածքներ, չափման միջոցներ.

դ) մասնագիտական որակավորում ունեցող աշխատակազմ` չափման միջոցների արտադրություն իրականացնելու համար:

(12-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

13. Լիցենզավորված անձինք պարտավոր են չափման միջոցների արտադրությունից հետո «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն անցկացնել դրանց ստուգաչափում:

(13-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

14. Հայտատուն չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (N 1 ձևը կցվում է)` նշելով`

իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

հայտին կից փաստաթղթերի անվանումները.

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) արտադրության ենթակա չափման միջոցների ցանկը (N 2 ձևը կցվում է).

դ) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող անձնակազմի մասին (N 3 ձևը կցվում է).

ե) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում անհրաժեշտ պայմաններով ապահովվածության մասին (N 4 ձևը կցվում է).

զ) ներկայացված փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը.

է) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը կամ սոցիալական քարտի պատճենը:

(14-րդ կետը լրաց. 26.10.06 N 1520-Ն, փոփ. 06.09.07 N 1027-Ն)

15. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման, նրա անվանման կամ գտնվելու վայրի, ինչպես նաև ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում ներկայացնել հայտ` լիցենզիայի վերաձևակերպման համար, կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Լիցենզիան վերաձևակերպվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող 3-րդ օրը: Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզավորող մարմինը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

16. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

17. Լիցենզավորված գործունեության ընթացքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

18. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության գործունեության պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիցենզավորող մարմինը:

(18-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

 

II. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

19. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիաները գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

(19-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար

պրն _________________________
 
________________________________________
           (հայտատուի անվանումը (անունը)
_______________________________________________________
            և կազմակերպական- իրավական ձևը)
 
________________________________________
                    (գտնվելու վայրը)
 
Հեռախոսահամարը  _______________________

Հ Ա Յ Տ

լիցենզիա ստանալու մասին

Խնդրում եմ թույլատրել զբաղվել _______________________________________
                                                            (գործունեության տեսակի անվանումը) 
____________________________________________________________
   Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք
պահպանել:
   Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. ___________________________________________________________
2. ___________________________________________________________
3. ___________________________________________________________
4. ___________________________________________________________
5. ___________________________________________________________

Հայտատու   __________________                       _____________________ 
               (ստորագրությունը)                                            (անունը, ազգանունը)

____ _______________ 200 թ.

 

(ձևը փոփ. 23.04.03 N 457-Ն)

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN ը/կ Տեղեկություններ արտադրության ենթակա չափման միջոցների մասին Տեղեկություններ արտադրության համար անհրաժեշտ չափման միջոցների ու սարքավորումների մասին
չափման միջոցների անվանումները, տեսակները չափման տիրույթը, ճշտության դասը չափման միջոցների ու սարքավորումների անվանումները և տեսակները չափման տիրույթը, ճշտության դասը ստուգաչափման, չափագիտական, վկայագրման վկայականների գործողության ժամկետը նորմատիվ փաստաթղթերի, ստուգաչափման մեթոդիկայի արտադրությանը  վերաբերող փաստաթղթերի անվանումները

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

  

 

Հայտատու _________________ _____________________
             (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)
       

(ձևը փոփ. 06.09.07 N 1027-Ն, 17.02.11 N 140-Ն)

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

 

Անունը, ազգանունը

 

Կրթությունը,
մասնագիտությունը

 

Անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթը

Զբաղվածության ոլորտը

 

Ծանոթագրություն

 

վկայագրման վկայականը

տվյալ բնագավառում աշխատանքային ստաժը

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

Հայտատու _________________ _____________________
             (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ
Տարածքի անվա-նումը Մակերեսը
(քառ.մ)
Ջերմաստի-ճանը և
խոնավու-թյունը
Աշխատա-տեղի
լուսավորվա-ծությունը
Աղմուկի
մակար-դակը
Գազերով աղտոտվա-ծության մակարդակը Ռադիո-խանգարում-ների մակարդակը Օդափոխությունը, ջերմաստիճանը կարգավորող սարքավորումների առկայությունը Արտադրվող  չափման միջոցների ընդունման և պահպանման պայմանները

Եզրա-
կացություն անհրաժեշտ պայմաններով ապահովվա-ծության մասին

1 2 3 4 5 6 7 8 9 10 11
                     

 

Հայտատու _________________ _____________________
            (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ. 06.09.07 N 1027-Ն, 17.02.11 N 140-Ն)

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունվարի 16-ի N 42 որոշմամբ

 

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ ի ց ե ն զ ի ա  N

 

Տրված է ___ ___________ 200  թ.

Գործողության ժամկետը` անժամկետ

 

____________________________________________________________
                             (իրավաբանական անձի անվանումը)
 
____________________________________________________________
 
Գտնվելու վայրը __________________________________________________
 
Գործունեության տեսակը ____________________________________________ 
 
____________________________________________________________
 
____________________________________________________________
 
Արտադրության ենթակա չափման միջոցների ցանկը (ձևը կցվում է) __________
                                                                             նշել էջերի թիվը)
 
Լիցենզավորման
մարմնի ղեկավար       __________________               _____________________
                      (ստորագրությունը)                             (անունը, ազգանունը)

Կ.Տ.


(ձևը փոփ. 23.04.03 N 457-Ն, 06.09.07 N 1027-Ն)

 

Ձև

 

Ց Ա Ն Կ

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

(Վերնագիրը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

 

NN
ը/կ
Արտադրությունը թույլատրված չափման միջոցների անվանումները
անվանումը, տեսակը,
ծածկագիրը (ԱՏԳ ԱԱ)

չափագիտական
բնութագրերը

1 2 3
     

 

Լիցենզավորման
մարմնի ղեկավար       __________________               _____________________
                      (ստորագրությունը)                               (անունը, ազգանունը)

(ձևը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

(կարգը փոփ. 23.04.03 N 457-Ն, լրաց. 26.10.06 N 1520-Ն, 06.09.07 N 1027-Ն, 17.02.11 N 140-Ն)