040.0895.24.09.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2001 թվականի N 895
քաղ. Երևան
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 5-րդ կետով և 6-րդ բաժնի 6-րդ կետով.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով և աղյուսակի 9-րդ բաժնի 5-րդ կետով` բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի մասով.
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 4-րդ և 18-րդ բաժնի 8-րդ և 9-րդ կետերով.
4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` աղյուսակի 7-րդ բաժնի 1-ին և 3-րդ կետերով.
5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և աղյուսակի 9-րդ բաժնի 5-րդ կետով սահմանված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի մասով` բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի.
6) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` աղյուսակի 11-րդ բաժնի 1-ին կետով և 16-րդ բաժնով.
7) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 17-րդ բաժնով.
8) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 18-րդ բաժնի 1-ին կետով.
9) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 18-րդ բաժնի 10-րդ կետով.
10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.
11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` աղյուսակի 12-րդ բաժնով.
12) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ կետով:
(1-ին կետը խմբ., լրաց. 12.11.01 N 1093, փոփ. 22.11.01 N 1156, լրաց. 20.06.02 N 863-Ն, խմբ., փոփ. 23.04.03 N 438-Ն, խմբ. 26.06.03 N 819-Ն, լրաց. 29.04.04 N 589-Ն, 17.03.05 N 332-Ն, խմբ. 19.05.05 N 610-Ն, 25.05.05 N 677-Ն, լրաց. 15.09.05 N 1506-Ն, խմբ. 09.02.06 N 103-Ն, լրաց. 22.09.06 N 1446-Ն, փոփ. 28.09.06 N 1371-Ն, լրաց. 02.11.06 N 1566-Ն, 05.04.07 N 404-Ն, փոփ. 06.07.07 N 778-Ն, փոփ., լրաց. 08.10.08 N 1143-Ն, խմբ. 05.02.09 N 114-Ն, 19.03.09 N 306-Ն, 26.02.09 N 196-Ն, փոփ., լրաց. 22.10.09 N 1218-Ն, փոփ., խմբ. 11.03.10 N 219-Ն, լրաց. 19.08.10 N 1049-Ն, խմբ. 18.03.11 N 246-Ն)
2. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պարզ ընթացակարգով լիցենզիաները տրամադրող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
(2-րդ կետը փոփ. 11.03.10 N 219-Ն)
3. Հաստատել պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների N N 1, 2 և 3 ձևերը (կցվում են):
4. Սահմանել, որ բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների ձևերը սահմանվում են համապատասխան լիցենզավորման կարգերով:
4.1. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից բժշկական ու դեղագործական մասնագիտությունների գծով տրված բարձրագույն և միջին մասնագիտական կրթական գործունեության լիցենզիաների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը: (4.1 կետը լրաց. 29.06.06 N 924-Ն)
6. Սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին և գերատեսչություններին`
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրության հիման վրա 15-օրյա ժամկետում հաստատել լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները.
բ) մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան լիցենզավորման կարգերը:Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգը և Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու ժամկետները սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:
գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 26.06.03 N 819-Ն) (6-րդ կետը լրաց. 30.04.02 N 481, փոփ. 26.06.03 N 819-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 24-ից:
|
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|