Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (25.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Дата принятия
19.04.2022
Подписан
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Дата подписания
19.04.2022
Дата вступления в силу
25.12.2023

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներով և նորմերով,

հաստատելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում աուդիտորական ծառայությունների միասնական շուկա ստեղծելու ձգտումը,

ցանկանալով միասնական մոտեցումներ ձևավորել աուդիտորական գործունեության կազմակերպման, կարգավորման և վերահսկողության իրականացման նկատմամբ, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սահմանումները

 

1. Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

աուդիտի ենթարկվող անձ՝ անձ, որի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների և (կամ) նրա կողմից ներկայացվող այլ տեղեկատվության նկատմամբ անցկացվում է աուդիտ, կամ որին մատուցվում են աուդիտին հարակից ծառայություններ.

աուդիտ՝ աուդիտի ենթարկվող անձի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների և (կամ) նրա կողմից ներկայացվող այլ ֆինանսական տեղեկատվության ստուգում՝ դրանց հավաստիության վերաբերյալ անկախ կարծիք արտահայտելու նպատակով.

աուդիտոր՝ ֆիզիկական անձ, որն ստացել է անդամ պետությունում աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու իրավունք.

աուդիտորական գործունեություն, աուդիտորական ծառայություններ՝ աուդիտորական գործունեության ստանդարտներին համապատասխան իրականացվող գործունեություն, որն ուղղված է աուդիտի անցկացմանն ու վստահություն ապահովող այլ ստուգումների կատարմանը, ինչպես նաև աուդիտին հարակից ծառայությունների մատուցմանը.

աուդիտորական կազմակերպություն՝ առևտրային կազմակերպություն հանդիսացող և անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստացած իրավաբանական անձ.

աուդիտորական եզրակացություն՝ պաշտոնական փաստաթուղթ, որը կազմվել է աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի կողմից՝ աուդիտի անցկացման արդյունքների հիման վրա.

եզրակացություն՝ պաշտոնական փաստաթուղթ, որը կազմվել է աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի կողմից՝ աուդիտից տարբեր՝ վստահություն ապահովող ստուգումների անցկացման արդյունքների հիման վրա.

անհատ աուդիտոր՝ աուդիտոր, որն ստացել է որպես անհատ ձեռնարկատեր աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք.

օտարերկրյա աուդիտորական կազմակերպություն՝ կազմակերպություն, որն ստացել է անդամ պետություն չհանդիսացող պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք, և որի կարգավիճակը հաստատվել է այդ պետության իրավասու մարմնի կողմից.

հաշվետվություն՝ պաշտոնական փաստաթուղթ, որը կազմվել է աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի կողմից՝ աուդիտին հարակից ծառայություններ մատուցելիս.

աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստր՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների համակարգված ցանկ, որն անդամ պետությունում վարում է դրա համար պատասխանատու մարմինը՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

աուդիտին հարակից ծառայություններ՝ աուդիտի ենթարկվող անձի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների և (կամ) նրա կողմից ներկայացվող այլ ֆինանսական տեղեկատվության՝ վստահություն ապահովող ստուգումներից տարբերվող ստուգում, ինչպես նաև այլ ծառայություններ, որոնք, աուդիտորական գործունեության ստանդարտներին համապատասխան, ճանաչվում են որպես աուդիտին հարակից ծառայություններ.

ֆինանսական շուկայի մասնակից՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է ֆինանսական ծառայությունների մատուցման գործունեություն։

2. Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով։

 

Հոդված 2

 

Համաձայնագրի առարկան

 

Սույն համաձայնագրով կարգավորվում են մեկ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների համար մյուս անդամ պետություններում աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվության և մեկ անդամ պետության աուդիտորների համար մյուս անդամ պետություններում աուդիտորական գործունեություն իրականացնելուն մասնակցության թույլտվության ապահովման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են միասնական մոտեցումներ՝ անդամ պետություններում աուդիտորական գործունեության իրականացման ու կարգավորման նկատմամբ։

Հոդված 3

 

Աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը

 

1. Անդամ պետությունում աուդիտորական գործունեությունն իրականացվում է տվյալ անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստացած անձանց կողմից։

Մեկ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունները (բացառությամբ սույն համաձայնագրի 32-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերում նշված աուդիտորական կազմակերպությունների) և անհատ աուդիտորները իրավունք ունեն աուդիտորական գործունեություն իրականացնելու մյուս անդամ պետություններում։

Աուդիտորական գործունեությունը կարող է իրականացվել անհատ աուդիտորների կողմից, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։

2. Մեկ անդամ պետության աուդիտորները (բացառությամբ սույն համաձայնագրի 32-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց) իրավունք ունեն աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու մյուս անդամ պետություններում։

 

Հոդված 4

 

Աուդիտորական գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջները

 

1. Անդամ պետությունում որպես աուդիտորական կազմակերպություն աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար իրավաբանական անձը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

ա) աշխատանքային պայմանագրերի հիման վրա ըստ աշխատանքի հիմնական վայրի տվյալ իրավաբանական անձի աշխատող հանդիսացող աուդիտորների՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված թվաքանակ՝ երեքից ոչ պակաս.

բ) տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի՝ աուդիտորներին և (կամ) աուդիտորական կազմակերպություններին պատկանող մասնաբաժին՝ 51 տոկոսից ոչ պակաս.

գ) տվյալ իրավաբանական անձի կոլեգիալ գործադիր մարմնում աուդիտորների թվաքանակ՝ այդ մարմնի կազմի 50 տոկոսից ոչ պակաս։ Տվյալ իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմին հանդիսացող անձը պետք է լինի աուդիտոր.

դ) անթերի գործարար համբավ, որն արտացոլվում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների կողմից, ներառյալ՝ աուդիտորների մասնագիտական միավորումները (ինքնակարգավորվող կազմակերպությունները), դրական գնահատականի, գործնական որակների, գործնական վարքագծի, իրավաբանական անձի, դրա մարմինների, սեփականատերերի, փոխկապակցված անձանց, դուստր ու անկախ կազմակերպությունների գործունեության մեջ.

ե) աշխատանքի որակի ներքին վերահսկողություն իրականացնելու կանոնների առկայություն։

2. Աուդիտորական գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող իրավաբանական անձը չի կարող ստեղծվել բաց (հանրային) բաժնետիրական ընկերության կամ պետական (մունիցիպալ) ունիտար ձեռնարկության ձևով։

3. Անդամ պետությունում որպես անհատ աուդիտոր աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

ա) համապատասխանություն սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմաններին.

բ) աշխատանքի որակի նկատմամբ ներքին հսկողություն իրականացնելու կանոնների առկայություն։

4. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված պահանջներից բացի այլ լրացուցիչ պահանջներ՝ տվյալ անդամ պետության իրավաբանական անձ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների և տվյալ անդամ պետությունում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անհատ ձեռնարկատերերի նկատմամբ։

 

Հոդված 5

 

Աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցող անձանց ներկայացվող պահանջները

 

1. Անդամ պետությունում աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու իրավունք ստանալու համար ֆիզիկական անձը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

ա) բարձրագույն կրթության առկայություն.

բ) աուդիտորական գործունեություն իրականացնելու կամ հաշվապահական հաշվառում վարելու և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ կազմելու հետ կապված գործնական աշխատանքի փորձի առկայություն.

գ) անթերի գործարար (մասնագիտական) համբավ, որն արտացոլվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների ու տնտեսության ոլորտում հանցագործությունների համար չհանված կամ չմարված դատվածության բացակայությամբ, ինչպես նաև քաղաքացիական շրջանառության մասնակիցների կողմից, ներառյալ՝ աուդիտորների մասնագիտական միավորումները (ինքնակարգավորվող կազմակերպությունները), դրական գնահատական, ֆիզիկական անձի գործնական ու մասնագիտական որակներ, նրա գործնական վարքագծի մեջ։

դ) աուդիտորի որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) առկայություն։

2. Աուդիտորն աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցում է որպես աուդիտորական կազմակերպության աշխատող կամ անհատ աուդիտոր՝ իր և համապատասխանաբար աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի միջև աշխատանքային պայմանագրի հիման վրա։

 

Հոդված 6

 

Աուդիտորական գործունեության իրականացման (աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու) իրավունքի ծագումը և դադարեցումը

 

1. Աուդիտորական գործունեություն իրականացնելու (աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու) ցանկություն ունեցող անձը որպես աուդիտորական կազմակերպություն, անհատ աուդիտոր աուդիտորական գործունեություն իրականացնելու (որպես աուդիտոր աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու) իրավունք ունի իր մասին տեղեկություններն աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկվելու օրվանից։

2. Որպես աուդիտորական կազմակերպություն, անհատ աուդիտոր աուդիտորական գործունեություն իրականացնելու (որպես աուդիտոր աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու)՝ անձի իրավունքը ենթակա է չեղյալ ճանաչման այն դեպքում, երբ անձը դադարում է համապատասխանել սույն համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված պահանջներին, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով և կարգով, և դադարեցվում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում այդ իրավունքի չեղյալ ճանաչման մասին տեղեկություններն ընդգրկվելու օրվանից։

 

Հոդված 7

 

Որակավորման քննությունը

 

1. Որակավորման քննությունն անցկացվում է աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձի մասնագիտական որակավորումն ստուգելու նպատակով։

2. Որակավորման քննության հանձնման արդյունքում պետք է հաստատվի աուդիտորական գործունեության իրականացմանն առնչվող բնագավառներում տեսական գիտելիքների անհրաժեշտ մակարդակը և աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձի՝ գործնական աշխատանքում նշված գիտելիքներն օգտագործելու կարողությունը։

3. Տեսական գիտելիքների մակարդակի ստուգումը պետք է անցկացվի հետևյալ բնագավառներում.

ա) աուդիտորական գործունեություն.

բ) աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետության օրենսդրություն.

գ) հաշվապահական հաշվառման վերաբերյալ անդամ պետության օրենսդրություն.

դ) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ.

ե) աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներ.

զ) ռիսկերի կառավարում, աշխատանքի որակի ներքին վերահսկողություն.

է) կառավարչական հաշվառում.

ը) աուդիտորների մասնագիտական էթիկա և անկախություն.

թ) հաշվապահական հաշվառման տեսություն.

ժ) ֆինանսական վերլուծություն.

ժա) ֆինանսական հաշվառում։

4. Տեսական գիտելիքների մակարդակի ստուգումը պետք է անցկացվի նաև հետևյալ բնագավառներում (այնքանով, որքանով այդ բնագավառները կապված են աուդիտորական գործունեության իրականացման հետ).

ա) տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգչային համակարգեր.

բ) մաթեմատիկա, վիճակագրություն.

գ) անդամ պետության հարկային, քաղաքացիական, աշխատանքային օրենսդրություն, ինչպես նաև անվճարունակության (սնանկության) վերաբերյալ անդամ պետության օրենսդրություն.

դ) ընդհանուր տնտեսական տեսություն, ֆինանսներ, միկրոտնտեսություն.

ե) կազմակերպության ֆինանսների կառավարման հիմնական սկզբունքներ։

5. Անդամ պետությունը՝

ա) սահմանում է որակավորման քննության անցկացման կարգը, որով նախատեսվում է նաև հավակնորդի՝ որակավորման քննությանը մասնակցելու կարգը, ինչպես նաև որակավորման քննության արդյունքները որոշելու կարգը։ Որակավորման քննության առնվազն մի մասը պետք է անցկացվի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով (թեստավորման ձևով և այլն).

բ) սահմանում է այն մարմինը (մարմինները), որն իրականացնում է որակավորման քննության անցկացումը։ Որակավորման քննության անցկացում իրականացնող մարմիններ կարող են լինել անդամ պետության պետական մարմինները, աուդիտորների մասնագիտական միավորումները (ինքնակարգավորվող կազմակերպությունները), հատուկ այդ նպատակով ստեղծված կազմակերպությունները.

գ) սահմանում է աուդիտորի որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) տրամադրման կարգը.

դ) իրավունք ունի սահմանելու բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկ՝ աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու իրավունք ստանալուն հավակնող ֆիզիկական անձի համար.

ե) իրավունք ունի սահմանելու սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված բնագավառներում այնպիսի գիտելիքների ստուգումից ազատելու կարգը, որոնց մասով առկա է միջազգային ատեստատ (վկայական, հավաստագիր).

դ) իրավունք ունի սահմանելու բարձրագույն կրթության այն կրթական ծրագրերին ներկայացվող պահանջները, որոնցով անցկացվել է աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու իրավունք ստանալուն հավակնող ֆիզիկական անձի ուսուցումը։

6. Մեկ անդամ պետությունում տրված՝ աուդիտորի որակավորման ատեստատը (վկայականը, հավաստագիրը) վավերական է մյուս անդամ պետություններում և անժամկետ է կամ գործում է մինչև դրա գործողության ժամկետի ավարտը (եթե այդպիսի ժամկետ սահմանված է):

 

Հոդված 8

 

Գործնական աշխատանքի փորձը

 

1. Սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված՝ աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձի գործնական աշխատանքի փորձը պետք է ապահովի աուդիտորական գործունեությանն առնչվող բնագավառներում տեսական գիտելիքները գործնական աշխատանքում օգտագործելու այդ անձի կարողությունը։

2. Աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձանց՝ աուդիտորական գործունեություն իրականացնելու կամ հաշվապահական հաշվառում վարելու և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ կազմելու հետ կապված նվազագույն աշխատանքային ստաժը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ և չի կարող 3 տարուց պակաս լինել։

Ընդ որում, նշված աշխատանքային ստաժի վերջին երեք տարիներից առնվազն մեկ տարին պետք է անցկացված լինի աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորական գործունեության իրականացման հետ կապված պաշտոններում՝ չխախտելով սույն համաձայնագրի 32-րդ հոդվածի 3-րդ կետը։

 

Հոդված 9

 

Ուսուցում՝ որակավորման բարձրացման ծրագրերով

 

1. Աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու (որպես անհատ աուդիտոր աուդիտորական գործունեություն իրականացնելու) իրավունքի ծագման տարվան հաջորդող տարվանից սկսած՝ աուդիտորը պետք է անցնի ուսուցում՝ որակավորման բարձրացման ծրագրերով (այսուհետ՝ ուսուցում)։

2. Աուդիտորների ուսուցմամբ պետք է ապահովվի նրանց տեսական գիտելիքների, մասնագիտական հմտությունների ու կարողությունների անհրաժեշտ մակարդակի պահպանումը։

3. Աուդիտորների ուսուցման նվազագույն տևողությունը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ և չի կարող 80 ժամից պակաս լինել՝ իրար հաջորդող երկու օրացուցային տարիների ընթացքում։

4. Անդամ պետությունը սահմանում է աուդիտորների կողմից ուսուցում անցնելու պարբերականությունը և կարգը։

 

Հոդված 10

 

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը

 

1. Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի վերաբերյալ տեղեկությունները ենթակա են ընդգրկման աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում։

2. Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի վերաբերյալ տեղեկությունները համարվում են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկված կամ դրանից հանված՝ նշված ռեեստրում համապատասխան գրառում կատարելու օրվանից։

3. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը, աուդիտորը պետք է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ունենան գրառման անհատական (հիմնական) գրանցման համար (այսուհետ՝ անհատական գրանցման համար)։

4. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը սույն համաձայնագրի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված տեղեկություններից բացի պետք է պարունակի նաև հետևյալ տեղեկությունները.

ա) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրի վարումն իրականացնող մարմնի լրիվ անվանումն ու հասցեն.

բ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողությունն իրականացնող մարմնի լրիվ անվանումն ու հասցեն.

գ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելու համար լիազորված մարմնի լրիվ անվանումն ու հասցեն։

5. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարվում է էլեկտրոնային ձևով և պետք է հասանելի լինի «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց)՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարող մարմնի պաշտոնական կայքում։

6. Անդամ պետությունն ապահովում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում պարունակվող տեղեկությունների թափանցիկությունն ու հանրամատչելիությունը՝ բացառությամբ աուդիտորի անձնական տվյալների։ Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկված՝ աուդիտորի անձնական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրվում են միայն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով։

7. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը, աուդիտորը պատասխանատվություն են կրում աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկված՝ իրենց մասին տեղեկությունների հավաստիության, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրի վարումն իրականացնող մարմնին (մարմիններին) այդ տեղեկությունների փոփոխության մասին ժամանակին ծանուցելու համար։

8. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկված տեղեկությունները պետք է պահվեն արդիական վիճակում:

 

Հոդված 11

 

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկվող՝ անհատ աուդիտորի և աուդիտորի մասին տեղեկությունները

 

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկվում են անհատ աուդիտորի և աուդիտորի մասին առնվազն հետևյալ տեղեկությունները.

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

ծննդյան ամսաթիվը (օր, ամիս, տարի).

բնակության (գրանցման) վայրը.

անհատական գրանցման համարը.

տեղեկություններ՝ որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցման վերաբերյալ (անհատ աուդիտորի համար).

տեղեկություններ՝ աուդիտորի որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) վերաբերյալ (աուդիտորի որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) համարը, որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) տրման վերաբերյալ որոշում ընդունելու ամսաթիվը, նշված ատեստատը (վկայականը, հավաստագիրը) տրամադրած մարմնի (կազմակերպության) անվանումը.

կոնտակտային հեռախոսահամարը (անհատ աուդիտորի համար). էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում). Ինտերնետ ցանցում պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում). տեղեկություններ այն աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի վերաբերյալ, որի աշխատողն է աուդիտորը՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա

(նշելով աուդիտորական կազմակերպության անվանումը կամ անհատ աուդիտորի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), աուդիտորական կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ աուդիտորի բնակության (գրանցման) վայրը, Ինտերնետ ցանցում պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում), աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի անհատական գրանցման համարը).

տեղեկություններ՝ մյուս անդամ պետություններում և անդամ պետություն չհանդիսացող պետություններում որպես աուդիտոր գրանցված լինելու վերաբերյալ (նշելով գրանցող մարմնի անվանումը և աուդիտորի անհատական գրանցման համարը (առկայության դեպքում)).

տեղեկություններ՝ աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետության օրենսդրության պահանջների խախտման համար ներգործության միջոցներ կիրառելու վերաբերյալ (նշելով ներգործության միջոցների կիրառման վերաբերյալ որոշում ընդունած՝ անդամ պետության մարմնի անվանումը, նշված որոշման ընդունման ամսաթիվը, նշված որոշման համարը (առկայության դեպքում), խախտման տեսակը և կիրառված ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկությունները).

տեղեկություններ՝ անհատ աուդիտորի կողմից աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն անցնելու վերաբերյալ (նշելով աշխատանքի որակի ստուգում անցկացնելու ամսաթիվը և անդամ պետության՝ ստուգում անցկացրած մարմնի անվանումը).

տեղեկություններ՝ որպես անհատ ձեռնարկատեր աուդիտորի գործունեություն սկսելու (այն դադարեցնելու) վերաբերյալ (նշելով այդպիսի գործունեություն սկսելու (այն դադարեցնելու) մասին գրառման ամսաթիվը և պետական գրանցման համարը)։

Եթե այն աուդիտորը, որի վերաբերյալ տեղեկություններն ընդգրկված են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում, իրավունք ունի աուդիտորական գործունեությանը մասնակցելու միայն այն անդամ պետությունում, որտեղ ինքն ընդգրկված է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում, ապա ռեեստրը պետք է պարունակի նշում տվյալ սահմանափակման վերաբերյալ։

 

Հոդված 12

 

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկվող՝ աուդիտորական կազմակերպության մասին տեղեկությունները

 

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկվում են աուդիտորական կազմակերպության վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկությունները.

լրիվ անվանումը և կրճատ անվանումը (առկայության դեպքում)․

կազմակերպաիրավական ձևը,

գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն).

անհատական գրանցման համարը.

տեղեկություններ՝ որպես իրավաբանական անձ պետական գրանցման վերաբերյալ.

էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).

Ինտերնետ ցանցում պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում).

բոլոր մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գտնվելու վայրը (առկայության դեպքում).

տեղեկություններ՝ աուդիտորական կազմակերպության սեփականատերերի (մասնակիցների, բաժնետերերի) մասին (նշելով ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում), անվանումներն ու հասցեները).

տեղեկություններ՝ աուդիտորական կազմակերպության կոլեգիալ և (կամ) միանձնյա գործադիր մարմնի անդամների մասին (նշելով ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում)).

տեղեկություններ՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա աուդիտորական կազմակերպության աշխատող հանդիսացող աուդիտորների մասին (նշելով աուդիտորի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անհատական գրանցման համարը, որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) համարը).

տեղեկություններ՝ Հաշվապահների միջազգային դաշնության «Ֆիրմաների ֆորումի» (աուդիտորական կազմակերպությունների միջազգային ցանցերի) անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների միավորումներին անդամակցության (այլ տեսակի մասնակցության) վերաբերյալ (յուրաքանչյուր այդպիսի միջազգային ցանցի համար նշելով այդ ցանցի բոլոր անդամների անվանումներն ու գտնվելու վայրը կամ այն տեղեկատվության աղբյուրը (Ինտերնետ ցանցում պաշտոնական կայքի հասցեն և այլն), որտեղից կարող են ստացվել այդ տեղեկությունները).

տեղեկություններ՝ մյուս անդամ պետություններում և անդամ պետություն չհանդիսացող պետություններում որպես աուդիտորական կազմակերպություն (կամ համանման անձ) գրանցված լինելու վերաբերյալ (նշելով գրանցող մարմնի անվանումն ու անհատական գրանցման համարը (առկայության դեպքում)).

տեղեկություններ՝ աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետության օրենսդրության պահանջների խախտման համար ներգործության միջոցներ կիրառելու վերաբերյալ (նշելով ներգործության միջոցների կիրառման վերաբերյալ որոշում ընդունած՝ անդամ պետության մարմնի անվանումը, նշված որոշման ընդունման ամսաթիվը, նշված որոշման համարը (առկայության դեպքում), խախտման տեսակը և կիրառված ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկությունները).

տեղեկություններ՝ աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն անցնելու վերաբերյալ (նշելով աշխատանքի որակի ստուգում անցկացնելու ամսաթիվը և անդամ պետության՝ ստուգում անցկացրած մարմնի անվանումը).

տեղեկություններ՝ աուդիտորական կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ (նշելով աուդիտորական կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում ընդունած՝ անդամ պետության մարմնի անվանումը, այդ որոշման ընդունման ամսաթիվը):

Եթե այն աուդիտորական կազմակերպությունը, որի վերաբերյալ տեղեկություններն ընդգրկված են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում, իրավունք ունի աուդիտորական գործունեությանը մասնակցելու միայն այն անդամ պետությունում, որտեղ ինքն ընդգրկված է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում, ապա ռեեստրը պետք է պարունակի նշում տվյալ սահմանափակման վերաբերյալ։

 

Հոդված 13

 

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու լեզուն

 

1. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարում են անդամ պետությունների պետական լեզուներով և ռուսերենով, եթե ռուսերենը տվյալ անդամ պետության պետական լեզուն չէ։

2. Անդամ պետությունն ապահովում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկված տեղեկությունների նույնականությունն անդամ պետության պետական լեզվով և ռուսերենով։

 

Հոդված 14

 

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու՝ անդամ պետությունների մարմինները

 

1. Անդամ պետությունը սահմանում է՝

ա) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու մարմինը (մարմինները)։ Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու մարմիններ կարող են լինել անդամ պետության պետական մարմինները, աուդիտորների մասնագիտական միավորումները (ինքնակարգավորվող կազմակերպությունները), հատուկ այդ նպատակով ստեղծված կազմակերպությունները.

բ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու մարմնի (մարմինների) կողմից նշված ռեեստրը վարելու կարգը։

2. Անդամ պետությունը մյուս անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու մարմնի (մարմինների) մասին։

3. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու՝ անդամ պետությունների մարմինները միմյանց և Հանձնաժողովին տեղեկացնում են Ինտերնետ ցանցում իրենց պաշտոնական կայքերի մասին, որտեղ տեղադրվում են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրները։

Հանձնաժողովը Միության պաշտոնական կայքում տեղադրում է Ինտերնետ ցանցում աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու՝ անդամ պետությունների մարմինների պաշտոնական կայքերի հասցեների ցանկը, որտեղ տեղադրվում են նշված ռեեստրները։

4. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու՝ անդամ պետությունների մարմինների փոխգործակցության կարգը սահմանվում է Միության շրջանակներում միջազգային պայմանագրով։

 

Հոդված 15

 

Աուդիտորական գործունեության ստանդարտները

 

1. Անդամ պետություններում աուդիտորական գործունեությունն իրականացվում է աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներին համապատասխան։ Սույն համաձայնագրի նպատակներով աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներ ասելով ենթադրվում է Հաշվապահների միջազգային դաշնության կողմից ընդունվող հետևյալ փաստաթղթերը.

ա) որակի վերահսկողության միջազգային ստանդարտներ.

բ) աուդիտի միջազգային ստանդարտներ.

գ) աուդիտի պրակտիկայի վերաբերյալ միջազգային հաշվետվություններ.

դ) ամփոփիչ ստուգումների միջազգային ստանդարտներ.

ե) վստահություն ապահովող առաջադրանքների միջազգային ստանդարտներ.

զ) աուդիտին հարակից ծառայությունների միջազգային ստանդարտներ.

է) այլ փաստաթղթեր, որոնք Հաշվապահների միջազգային դաշնության կողմից սահմանվել են որպես աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների անբաժանելի մաս.

ը) սույն կետի «ա»-«է» ենթակետերում նշված փաստաթղթերում փոփոխությունների կատարում նախատեսող փաստաթղթեր։

2. Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներն անդամ պետությունում կիրառման համար գործողության մեջ են դրվում անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներից բացի՝ անդամ պետությունում կարող են կիրառվել նաև աուդիտորական գործունեության այլ կանոններ (աուդիտորական գործունեության ազգային ստանդարտներ (կանոններ), աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպությունների)՝ աուդիտորական գործունեության ստանդարտներ և այլն)։ Աուդիտորական գործունեության այլ կանոնների կիրառումն անդամ պետությունում թույլատրվում է, եթե դրանցով սահմանվում են պահանջներ, որոնք ներկայացվում են՝

ա) աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով չկարգավորվող հարցերի մասով աուդիտորական գործունեության իրականացմանը.

բ) աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով սահմանված պահանջները լրացնող աուդիտորական ընթացակարգերին, եթե դա պայմանավորված է աուդիտ անցկացնելու առանձնահատկություններով կամ աուդիտին հարակից ծառայությունների մատուցման առանձնահատկություններով.

գ) աուդիտի անցկացման կամ վստահություն ապահովող այլ ստուգումների կատարման ընթացքում այնպիսի լրացուցիչ աշխատանքի կատարման համար անհրաժեշտ աուդիտորական ընթացակարգերին, որի ծավալն ու բնույթը (այդ թվում՝ աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի առջև դրված լրացուցիչ հարցերը) սահմանված են անդամ պետության օրենսդրությամբ, ինչպես նաև այդ աշխատանքի արդյունքների արտացոլմանն աուդիտորական եզրակացության, եզրակացության մեջ (ներառյալ՝ շարադրման կարգը, արտացոլվող տեղեկատվության կազմը, կոնկրետ ձևակերպումները)։

4. Եթե անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու համար թույլատրվում է կիրառել աուդիտորական գործունեության այլ կանոններ, ապա այդ կանոնները չպետք է՝

ա) հակասեն աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներին.

բ) ստեղծեն խոչընդոտներ՝ աուդիտորական գործունեություն իրականացնելու համար։

 

Հոդված 16

 

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների անկախությունը

 

1. Անդամ պետություններում կիրառվում է (աուդիտորական գործունեություն իրականացնելու մասով) Հաշվապահների միջազգային դաշնության կողմից ընդունված Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգիրքը (այսուհետ՝ Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգիրք):

2. Աուդիտորական կազմակերպությունները, անհատ աուդիտորները, աուդիտորները պետք է պահպանեն Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքին համապատասխան սահմանված պահանջները, որոնք ներկայացվում են աուդիտորական ծառայությունից օգտվող անձանցից (աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր ստորագրած անձանցից) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների, աուդիտորների անկախությանը՝ ուսումնասիրվող տեղեկատվության վերաբերյալ աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից կարծիք արտահայտելու հետ կապված աուդիտորական ծառայությունների մատուցման դեպքում։

3. Աուդիտորական կազմակերպությունները, անհատ աուդիտորներն իրավունք չունեն իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք հանգեցնում են շահերի բախման կամ ստեղծում են այդպիսի բախման առաջացման վտանգ։

Սույն համաձայնագրի նպատակներով շահերի բախում ասելով ենթադրվում է այն իրավիճակը, երբ աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի շահագրգռվածությունը կարող է ազդել աուդիտի ենթարկվող անձի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվության կամ նրա կողմից ներկայացվող այլ տեղեկատվության վերաբերյալ այդ աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կարծիքի վրա։

 

Հոդված 17

 

Աուդիտորների մասնագիտական էթիկան

 

Աուդիտորական գործունեություն իրականացնելիս (աուդիտորական գործունեությանը մասնակցելիս) աուդիտորական կազմակերպությունները, անհատ աուդիտորները, աուդիտորները պետք է պահպանեն Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքով սահմանված՝ աուդիտորների մասնագիտական էթիկայի պահանջները։

 

Հոդված 18

 

Աուդիտորական գաղտնիքը

 

1. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձինք, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ անձինք պետք է պահպանեն աուդիտորական գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիության ապահովմանը ներկայացվող պահանջները՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

2. Աուդիտորական գաղտնիք են համարվում աուդիտորական գործունեության իրականացման և աուդիտորական գործունեության հետ կապված այլ ծառայությունների մատուցման ժամանակ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և նրանց աշխատողների կողմից ստացված և (կամ) կազմված ցանկացած տեղեկություն ու փաստաթուղթ՝ բացառությամբ՝

ա) այն անձի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների, որին մատուցվել են աուդիտորական ծառայություններ,

բ) աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու վերաբերյալ տեղեկությունների,

գ) աուդիտորական վարձատրության չափի վերաբերյալ տեղեկությունների։

3. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը և նրանց աշխատողներն իրավունք չունեն երրորդ անձանց փոխանցելու աուդիտորական գաղտնիք կազմող տեղեկություններն ու փաստաթղթերը կամ հրապարակելու այդ տեղեկությունները կամ այդ փաստաթղթերի բովանդակությունը՝ առանց այն անձի նախնական գրավոր համաձայնության, որին մատուցվել են աուդիտորական ծառայությունները՝ բացառությամբ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, որի տարածքում մատուցվում են աուդիտորական ծառայությունները։

 

Հոդված 19

 

Աուդիտորական ծառայությունների որակի ներքին վերահսկողությունը

 

1. Աուդիտորական ծառայություններ մատուցելիս աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է սահմանեն և պահպանեն աշխատանքի որակի ներքին վերահսկողության կանոններ։

2. Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքի որակի ներքին վերահսկողության կանոնները սահմանվում են աուդիտորական գործունեության ստանդարտներին համապատասխան։

 

Հոդված 20

 

Աուդիտորական եզրակացությունը, եզրակացությունը, հաշվետվությունը

 

1. Աուդիտորական եզրակացությունը, եզրակացությունը, հաշվետվությունը կազմվում են աուդիտորական գործունեություն իրականացնելիս՝ աուդիտորական գործունեության ստանդարտներին համապատասխան։

2. Անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձի կողմից կազմված աուդիտորական եզրակացությունը, եզրակացությունը, հաշվետվությունը մյուս անդամ պետություններում ճանաչվում են որպես պաշտոնական փաստաթղթեր։

 

Հոդված 21

 

Աուդիտորական ծառայությունների մատուցման կազմակերպումը

 

1. Անդամ պետությունն է իր օրենսդրությամբ սահմանում է պահանջներ, որոնց համապատասխան՝

ա) աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է ապահովված լինեն աուդիտորական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ և բավարար ֆինանսական, նյութական և աշխատանքային ռեսուրսներով.

բ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի՝ իրենց կողմից մատուցված աուդիտորական ծառայությունների դիմաց աուդիտորական վարձատրությունը՝

պետք է լինի բավարար աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված աուդիտորական ծառայությունը՝ աուդիտորական ծառայության ստանդարտներին համապատասխան մատուցելու համար.

չի կարող պայմանավորված լինել աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված աուդիտորական ծառայության մատուցման արդյունքում ձևավորվող անկախ կարծիքին ներկայացվող որևէ պահանջի կատարմամբ, ինչպես նաև աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից այդ անձին լրացուցիչ ծառայությունների մատուցմամբ.

չի կարող պայմանավորված լինել ապագայում որևէ իրադարձության (փաստի) վրա հասնելով։

2. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է վարեն այն անձանց հաշվառումը, որոնց մատուցվել են աուդիտորական ծառայություններ։ Յուրաքանչյուր այդպիսի անձի վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է ունենան հետևյալ տեղեկատվությունը.

ա) անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն և գործունեության փաստացի իրականացման հասցեն).

բ) աուդիտորական ծառայությունների մատուցման համար պատասխանատու անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

գ) աուդիտորական վարձատրության չափը և սույն համաձայնագրի 23-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ցանկացած այլ ծառայության դիմաց այդ անձից ստացված վարձատրության չափը.

դ) աուդիտորական կազմակերպությանը, անհատ աուդիտորին իրենց կողմից մատուցված աուդիտորական ծառայությունների առնչությամբ ներկայացված ցանկացած գրավոր դժգոհություն։

3. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պարտավոր են՝

ա) իրականացնել աուդիտորական ծառայությունների մատուցման յուրաքանչյուր պայմանագրի մասով աշխատանքային փաստաթղթերի վարում՝ աուդիտորական գործունեության ստանդարտներով սահմանված ծավալով ու կարգով.

բ) ձևակերպել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի մասով աշխատանքային փաստաթղթերն աուդիտորական եզրակացությունը, եզրակացությունը, հաշվետվությունը կազմելու օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ.

գ) պահել աշխատանքային փաստաթղթերն աուդիտորական եզրակացությունը, եզրակացությունը, հաշվետվությունը կազմելու օրվանից առնվազն 5 տարի։

4. Անդամ պետությունն իրավունք ունեն իր օրենսդրությամբ սահմանելու պահանջներ՝

ա) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի վարումն իրականացնելու նկատմամբ՝ ի լրումն սույն հոդվածով նախատեսված պահանջների.

բ) աուդիտորական կազմակերպությունների ղեկավարների և (կամ) աուդիտորական ծառայությունների մատուցման մասով առաջադրանքների ղեկավարների նկատմամբ։

 

Հոդված 22

 

Պարտադիր աուդիտը

 

1. Պարտադիր աուդիտի ենթակա են՝

ա) վարկային կազմակերպության (բանկի), ապահովագրական կազմակերպության, փոխադարձ ապահովագրական ընկերության, ոչ պետական կենսաթոշակային ֆոնդի, այն կազմակերպության տարեկան հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները, որի արժեթղթերը թույլատրված են կազմակերպված սակարկություններին.

բ) արժեթղթերի ազդագրում ընդգրկվող տարեկան հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները։

2. Պարտադիր աուդիտն անցկացվում է միայն աուդիտորական կազմակերպությունների կողմից։

3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջներից բացի՝ անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու այն դեպքերը, երբ տնտեսական սուբյեկտի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի, ինչպես նաև այդպիսի դեպքերում անհատ աուդիտորներին տրամադրելու պարտադիր աուդիտ անցկացնելու իրավունք։

4. Պարտադիր աուդիտ անցկացնող աուդիտորական կազմակերպությունն իր գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի հրապարակում է Ինտերնետ ցանցում՝ իր պաշտոնական կայքում։

5. Աուդիտորական կազմակերպության կողմից

սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հրապարակվող տեղեկատվությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները.

ա) տեղեկություններ՝ աուդիտորական կազմակերպության կազմակերպաիրավական ձևի և դրա կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մասնաբաժինների՝ սեփականատերերի, մասնակիցների (աուդիտորների, աուդիտորական կազմակերպությունների, այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց) միջև բաշխման վերաբերյալ.

բ) տեղեկություններ՝ աուդիտորական կազմակերպությունների ցանցի վերաբերյալ (անվանումը, գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը, Ինտերնետ ցանցում պաշտոնական կայքի հասցեն) (եթե աուդիտորական կազմակերպությունը մտնում է աուդիտորական կազմակերպությունների ցանցի, այդ թվում՝ միջազգային ցանցի կազմի մեջ).

գ) աուդիտորական կազմակերպության աշխատանքի որակի վերջին արտաքին ստուգման ավարտի ամսաթիվը և տվյալ ստուգումն անցկացնող մարմնի (կազմակերպության) անվանումը։

6. Ի լրումն սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունների՝ անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու այլ տեղեկություններ, որոնք հրապարակվում են պարտադիր աուդիտ անցկացնող աուդիտորական կազմակերպության կողմից։

 

Հոդված 23

 

Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի գործունեության սահմանափակումները

 

1. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորն իրավունք չունեն զբաղվելու սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված աուդիտորական գործունեությունից ու ծառայությունների մատուցումից բացի այլ ձեռնարկատիրական գործունեությամբ։

2. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորն իրավունք ունեն մատուցելու աուդիտորական գործունեության հետ կապված հետևյալ ծառայությունները.

ա) հաշվապահական հաշվառման կազմակերպում, հաշվապահական հաշվառման վերականգնում ու վարում, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների կազմում, հաշվապահական խորհրդատվություն.

բ) հարկային խորհրդատվություն, հարկային հաշվառման կազմակերպում, հարկային հաշվառման վերականգնում ու վարում, հարկային հաշվարկների ու հայտարարագրերի կազմում.

գ) ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված կառավարչական խորհրդատվություն, այդ թվում՝ կազմակերպությունների և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն.

դ) տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում և հաշվապահական հաշվառման ավտոմատացման հարցերով խորհրդատվություն.

ե) գնահատման գործունեություն.

զ) ներդրումային ծրագրերի մշակում ու վերլուծություն, բիզնես-պլանների կազմում.

է) աուդիտորական գործունեության հետ կապված բնագավառներում գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների իրականացում.

ը) ուսուցում աուդիտորական գործունեության հետ կապված բնագավառներում (հաշվապահական հաշվառում, տնտեսագիտություն, ֆինանսներ և այլն).

թ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայություններ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ աուդիտորական գործունեության հետ կապված ծառայությունները մատուցվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների, այդ թվում՝ այդպիսի ծառայությունների մատուցման հասանելիությանը վերաբերող պահանջների պահպանմամբ։

4. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ծառայություններն աուդիտի ենթարկվող անձին մատուցելու և աշխատանքները կատարելու իրավունք չունեն հետևյալ դեպքերում.

ա) այդ ծառայությունների մատուցումը և (կամ) այդ աշխատանքների կատարումը հանգեցնում են աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի անկախությանը ներկայացվող պահանջների չպահպանման կամ ստեղծում են այդ պահանջը չպահպանելու վտանգ, հանգեցնում են շահերի բախման կամ ստեղծում այդպիսի բախման վտանգ.

բ) աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը չեն կարող ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի անկախությանը ներկայացվող պահանջների չպահպանման վտանգի վերացմանը կամ այդ վտանգի նվազեցմանն այնքանով, որ պահպանվեն Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքով սահմանված՝ աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջները։

5. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու այն գործողությունների ցանկը, որոնք հանգեցնում են շահերի բախման կամ ստեղծում են այդպիսի բախման վտանգ՝ ի հավելումն Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքով նախատեսված գործողությունների։

 

Հոդված 24

 

Ֆինանսական ոլորտում աուդիտորական գործունեություն իրականացնելու առանձնահատկությունները

 

1. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու լրացուցիչ պահանջներ ֆինանսական շուկայի այն մասնակիցների և կազմակերպությունների հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների և այլ տեղեկատվության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպությունների մասով, որոնց արժեթղթերը թույլատրված են կազմակերպված սակարկություններին, այդ գործունեության իրականացմանը մասնակցող աուդիտորների մասով, ինչպես նաև աուդիտ անցկացնելու ընթացակարգերի և անդամ պետության համապատասխան լիազորված մարմնին աուդիտորական եզրակացություն տրամադրելու կարգի մասով։

2. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու լրացուցիչ պահանջներ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպությունների, այդ գործունեության իրականացմանը մասնակցող աուդիտորների, ինչպես նաև ազգային (կենտրոնական) բանկի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների աուդիտ անցկացնելու ընթացակարգերի և աուդիտորական եզրակացություն տրամադրելու կարգի մասով։

 

Հոդված 25

 

Անդամ պետությունում աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության կազմակերպումը

 

1. Անդամ պետությունն ապահովում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության իրականացումը։

2. Աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության առարկան աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից հետևյալի պահպանումն է.

ա) աուդիտորական գործունեության վերաբերյալ այն անդամ պետության օրենսդրության պահանջներ, որի աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում գրանցված են աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը, և այն անդամ պետության օրենսդրության պահանջներ, որտեղ իրականացվում է աուդիտորական գործունեությունը.

բ) աուդիտորական գործունեության ստանդարտներ, աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջներ, այդ թվում՝ պահանջներ, որոնք ներկայացվում են՝

աշխատանքի որակի ներքին վերահսկողության կանոնների առկայությանն ու աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից դրանց պահպանմանը.

աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի կատարմանն ուղղված ռեսուրսների բավարար լինելուն.

աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից ստացված աուդիտորական վարձատրության չափի հիմնավորվածությանը։

3. Աշխատանքի որակի արտաքին վերահսկողությունը պետք է ներառի նաև՝

ա) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրերի մի մասի կատարման ստուգումը.

բ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատողը հանդիսացող աուդիտորների աշխատանքի որակի ստուգումը։

4. Անդամ պետությունը՝

ա) սահմանում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության իրականացման կարգը.

բ) սահմանում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմինը (մարմինները)։ Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմիններ կարող են լինել անդամ պետության պետական մարմինները, աուդիտորների մասնագիտական միավորումները (ինքնակարգավորվող կազմակերպությունները) և այլ կազմակերպություններ։

5. Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող՝ անդամ պետության մարմինն իրավունք ունի իրականացնելու տվյալ անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնող՝ մյուս անդամ պետությունների աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն։

6. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող՝ անդամ պետությունների մարմինների փոխգործակցության կարգը, այդ թվում՝ աշխատանքի որակի արտաքին ստուգումներին դրանց մասնակցության և ներգործության միջոցների կիրառման վերաբերյալ որոշում ընդունելիս խորհրդակցությունների անցկացման մեխանիզմը սահմանվում են Միության շրջանակներում միջազգային պայմանագրով։

 

Հոդված 26

 

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողությանը ներկայացվող պահանջները

 

1. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնելիս անդամ պետությունն ապահովում է հետևյալ հիմնական պահանջների պահպանումը.

ա) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմնի անկախությունն այն աուդիտորական կազմակերպություններից, անհատ աուդիտորներից, որոնց մասով իրականացվում է աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն.

բ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմնի հաշվետվողականությունն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի մասնագիտությունից անկախ մարմնին.

գ) ենթակայությունն այն մարմնին, որն իրականացնում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների, անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնող բոլոր աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն.

դ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմնի ապահովվածությունն անհրաժեշտ ֆինանսական, նյութական և աշխատանքային ռեսուրսներով.

ե) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմինների մասնագիտական կոմպետենտության պատշաճ մակարդակը.

զ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին ստուգում անցկացնելու համար անձանց նշանակման ընթացակարգի թափանցիկությունը, որի արդյունքում ապահովվում է նաև այդ անձանց և այն աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի միջև շահերի բախման առաջացման կանխումը, որոնց մասով իրականացվում է աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն.

է) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմնի հաշվետվությունները՝ աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին ստուգման արդյունքների վերաբերյալ.

ը) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության ընդհանուր արդյունքների թափանցիկությունը.

թ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից՝ իրենց աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնելու արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների պարտադիր վերացումը՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից սահմանված ժամկետում։

2. Աշխատանքի որակի արտաքին ստուգում պետք է նշանակվի՝

ա) աուդիտորական կազմակերպության մասով՝ ռիսկերի վրա հիմնված մոտեցման հիմքով, սակայն հինգ տարին առնվազն մեկ անգամ.

բ) անհատ աուդիտորի մասով՝ յոթ տարին առնվազն մեկ անգամ։

3. Աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին ստուգում կարող է նշանակվել աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմին ներկայացված գրավոր բողոքի հիման վրա։

4. Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին ստուգման ծավալը պետք է համապատասխանի այն աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի գործունեության մասշտաբին ու բարդությանը, որի մասով իրականացվում է աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն։

 

Հոդված 27

 

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների, աուդիտորների պատասխանատվությունը

 

Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը, աուդիտորը պատասխանատվություն են կրում աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության պահանջները, աուդիտորական գործունեության ստանդարտները, աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջները խախտելու համար՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կատարվել է խախտումը։

 

Հոդված 28

 

Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի նկատմամբ ներգործության միջոցները

 

1. Անդամ պետությունն ապահովում է ներգործության միջոցների կիրառումն աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության պահանջների, աուդիտորական գործունեության ստանդարտների, աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջների խախտում թույլ տված աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի նկատմամբ այդպիսի միջոցների կիրառման համար լիազորված մարմինների կողմից (այսուհետ՝ ներգործության միջոցներ)։

2. Ներգործության միջոցները կիրառվում են այն անդամ պետության աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի նկատմամբ ներգործության միջոցների կիրառման համար լիազորված մարմնի կողմից, որտեղ արձանագրվել է խախտումը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

3. Անդամ պետությունը սահմանում է ներգործության միջոցները և դրանց կիրառման կարգը։ Մեկ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների նկատմամբ, որոնք աուդիտորական գործունեություն են իրականացնում մեկ այլ անդամ պետության տարածքում, կիրառվում են այդ մյուս անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ներգործության միջոցները։

4. Անդամ պետությունն ապահովում է, որ ներգործության միջոցները սահմանելիս հաշվի առնվեն առնվազն հետևյալ հանգամանքները.

ա) թույլ տրված խախտման բնույթը (այդ թվում՝ պարբերականությունը), դիտավորությունն ու ծանրության աստիճանը.

բ) ներգործության միջոցի համապատասխանությունը՝ թույլ տրված խախտման ծանրության աստիճանին,

գ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների, աուդիտորների իրավունքների և օրինական շահերի անհիմն սահմանափակման չթույլատրումը.

դ) բացասական հետևանքների առաջացումը (առաջացման վտանգը).

ե) վնասի (կորստի) հատուցումը հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններից օգտվողներին, աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողներին, այլ անձանց։

5. Անդամ պետությունն ապահովում է կիրառվող ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը։

 

Հոդված 29

 

Աուդիտորական գործունեության կարգավորումն անդամ պետությունում

 

1. Անդամ պետությունը սահմանում է աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինը (մարմինները)։ Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմին (մարմիններ) կարող է լինել անդամ պետության պետական մարմինը, հատուկ այդ նպատակով ստեղծված կազմակերպությունը։

2. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինը պետք է անկախ լինի աուդիտորական կազմակերպություններից, անհատ աուդիտորներից, աուդիտորներից, աուդիտորների մասնագիտական միավորումներից (ինքնակարգավորվող կազմակերպություններից)։

3. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների շարքին են դասվում՝

ա) աուդիտորական գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակումը.

բ) աուդիտորական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այդպիսի իրավունք սահմանված է աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմնի համար), ինչպես նաև աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջների սահմանումը.

գ) անդամ պետությունում աուդիտորական ծառայությունների շուկայի վիճակի վերլուծությունը.

դ) աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված՝ մյուս անդամ պետությունների մարմինների հետ փոխգործակցությունը.

ե) սույն համաձայնագրով և (կամ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։

4. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման նպատակով անդամ պետությունն աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմնին պետք է օժտի աուդիտորական կազմակերպություններից, անհատ աուդիտորներից, աուդիտորներից, աուդիտորների մասնագիտական միավորումներից (ինքնակարգավորվող կազմակերպություններից) անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը պահանջելու իրավունքով, ինչպես նաև աուդիտորական կազմակերպություններին, անհատ աուդիտորներին, աուդիտորներին, աուդիտորների մասնագիտական միավորումներին (ինքնակարգավորվող կազմակերպություններին) պարտավորեցնի այդ տեղեկատվությունն ու փաստաթղթերը տրամադրել նշված մարմնին։

 

Հոդված 30

 

Աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպությունների) մասնակցությունն աուդիտորական գործունեության կարգավորման գործընթացին

 

1. Անդամ պետությունները նպաստում են աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպությունների) ստեղծմանն ու դրանց կողմից իրենց գործունեության իրականացմանը։

2. Անդամ պետությունները պայմաններ են ապահովում աուդիտորական գործունեության կարգավորման գործընթացին աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպությունների) մասնակցության համար, մասնավորապես տրամադրում են հետևյալ հնարավորությունները.

ա) մասնակցություն աուդիտորական գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակմանը.

բ) մասնակցություն աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

գ) մասնակցություն անդամ պետությունում աուդիտորական ծառայությունների շուկայի վիճակի վերլուծությանը.

դ) աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետության օրենսդրության և աուդիտորական գործունեության ստանդարտների կիրառման գործելակերպի ընդհանրացում.

ե) այդ միավորումների անդամների շահերի ներկայացում անդամ պետության պետական իշխանության մարմիններում։

3. Հաշվի առնելով սույն համաձայնագրի 29-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պահանջները՝ անդամ պետությունն աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմնին կարող է վերապահել աուդիտորական գործունեության կարգավորման առանձին գործառույթների կատարումն աուդիտորների մասնագիտական միավորումներին (ինքնակարգավորվող կազմակերպություններին) պատվիրակելու իրավունք։

Եթե աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինն աուդիտորների մասնագիտական միավորումներին (ինքնակարգավորվող կազմակերպություններին) պատվիրակել է աուդիտորական գործունեության կարգավորման որևէ գործառույթ, ապա նշված մարմինը պետք է՝

հնարավորություն ունենա ցանկացած ժամանակ վերսկսելու աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթի կատարումը.

պարբերաբար իրականացնի վերահսկողություն՝ պատվիրակված գործառույթն աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպությունների) կողմից իրականացնելու նկատմամբ։

 

Հոդված 31

 

Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների փոխգործակցությունը

 

1. Անդամ պետությունն աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմիններին օժտում է մյուս անդամ պետությունների համապատասխան մարմինների հետ փոխգործակցություն իրականացնելու իրավունքով։

2. Անդամ պետությունում աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մի քանի մարմինների առկայության դեպքում անդամ պետությունը սահմանում է մյուս անդամ պետությունների՝ աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների հետ փոխգործակցության համար պատասխանատու լիազորված մարմին։

3. Անդամ պետությունը մյուս անդամ պետություններին ու Հանձնաժողովին ծանուցում է աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների և մյուս անդամ պետությունների՝ աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների հետ փոխգործակցության համար պատասխանատու մարմնի մասին։

4. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների փոխգործակցության կարգը սահմանվում է Միության շրջանակներում միջազգային պայմանագրով։

 

Հոդված 32

 

Աուդիտորական գործունեության ներքին կարգավորման առանձնահատկությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններին իր օրենսդրությամբ վերապահելու Հայաստանի Հանրապետությունում աուդիտին հարակից ծառայություններ մատուցելու իրավունք։

2. Անդամ պետությունն իր օրենսդրությամբ իրավունք ունի օտարերկրյա աուդիտորական կազմակերպություններին վերապահելու այն աուդիտորական կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 49 տոկոսից ավելի մասնակցության մասնաբաժին ունենալու իրավունք, որոնց վերաբերյալ տեղեկություններն ընդգրկվում են տվյալ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների ու աուդիտորների ռեեստրում։ Նշված աուդիտորական կազմակերպություններն իրավունք ունեն աուդիտորական գործունեություն իրականացնելու միայն այն անդամ պետությունում, որտեղ իրենք ընդգրկված են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների ու աուդիտորների ռեեստրում։

3. Ղազախստանի Հանրապետությունը, իր օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ չկիրառելու սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջը։ Այն անձինք, որոնց մասին տեղեկություններն ընդգրկված են Ղազախստանի Հանրապետության աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում, իրավունք ունեն մասնակցելու աուդիտորական գործունեության իրականացմանը միայն Ղազախստանի Հանրապետությունում։

4. Հայաստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղստանի Հանրապետությունն իրենց օրենսդրության մեջ իրավունք ունեն սահմանելու այն, որ, որպես աուդիտորական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղստանի Հանրապետությունում համապատասխանաբար՝ աուդիտորական գործունեություն իրականացնելու նպատակով իրավունք ստանալու համար Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կամ Ղրղստանի Հանրապետության իրավաբանական անձի մոտ դրա՝ աշխատանքային պայմանագրերի հիմքով հիմնական աշխատողներ հանդիսացող աուդիտորների քանակը կարող է լինել 3 հոգուց պակաս։ Նշված աուդիտորական կազմակերպություններն իրավունք ունեն աուդիտորական գործունեություն իրականացնելու միայն այն անդամ պետությունում, որտեղ իրենք ընդգրկված են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների ու աուդիտորների ռեեստրում։

5. Ղազախստանի Հանրապետությունում գնահատման գործունեության գծով ծառայություններ մատուցելու իրավունք չունեն անդամ պետությունների աուդիտորական կազմակերպությունները, անհատ աուդիտորները, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության աուդիտորական կազմակերպությունները, անհատ աուդիտորները։

 

Հոդված 33

 

Անցումային դրույթներ

 

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ աուդիտորական կազմակերպություն, անհատ աուդիտոր, աուդիտոր հանդիսացող անձինք սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո պահպանում են աուդիտորական գործունեություն իրականացնելու (աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու) իրավունքը։

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հայտարարված՝ հավակնորդների կողմից որակավորման քննությունը հանձնելու արդյունքները վավերական են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո։

3. Մինչև սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրն աուդիտորների կողմից ուսուցում անցնելու փաստը հաստատող փաստաթղթերն ու այլ տեղեկատվություն վավերական են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո։

4. Նախքան սույն համաձայնագրի 14-րդ հոդվածի 4-րդ կետով, 25-րդ հոդվածի 6-րդ կետով, 31-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելն անդամ պետությունների մարմինների փոխգործակցությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 68-րդ հոդվածի դրույթների հիման վրա։

 

Հոդված 34

 

Վեճերի կարգավորումը

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 35

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

2. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և մտնում է Միության իրավունքի մեջ։

3. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն համաձայնագրի 3-9-րդ, 15-20-րդ հոդվածների, 21-րդ հոդվածի 2-4-րդ կետերի, 22-24-րդ հոդվածների, 25-րդ հոդվածի 5-րդ կետի, 26-րդ հոդվածի 2-4-րդ կետերի, 27-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ մտնում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ աուդիտի բնագավառում ծառայությունները ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) շարքին դասելը նախատեսող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, որտեղ գործում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկա։

Կատարված է Մոսկվա քաղաքում 2022 թվականի ապրիլի 19-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը որպես սույն համաձայնագրի ավանդապահ յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: