Գլխավոր տեղեկություն
Номер
N 1774-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.02.02/6(809) Հոդ.95
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.01.2011
Дата вступления в силу
03.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1774-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով Ռուսաստանի Դաշնության վարկային միջոցների հաշվին անշարժ գույքի ձեռքբերում» ծրագրի շրջանակներում 2011 թվականի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրին` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրի` սահմանված կարգով կնքման գործընթացը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 25
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1774-Ն որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ՄԲԱՊՁԲ-08/41 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան

 2011 թ. _________________ին

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 4663 համարի տակ), 2010 թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 95 համարի տակ) և 2010 թվականի մայիսի 12-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 3558 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս կազմակերպության ---------------------------------------------, ով գործում է ------------------------- հիման վրա (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս -------------------------------, ով գործում է ------------------------------- հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Պայմանագրի գինը կազմված է հետևյալ տարրերից`

ա. շինարարության արժեք. գույքի շինարարության մակերեսն ընդհանուր կազմում է 241968 քառ. մետր, որի արժեքի հաշվարկն իրականացվում է մեկ քառ. մետրի համար` 167400 դրամով, իսկ Սպիտակ քաղաքում կառուցման ենթակա գույքի արժեքն ավելանում է մեկ քառ. մետրի համար` 10.640 դրամով, բայց 300 տան համար ոչ ավելի, քան 260.680.000 (երկու հարյուր վաթսուն միլիոն վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ, որի արդյունքում շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 40.834.995.920 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը: Նշված գույքի մակերեսն ու բնակարանների և (կամ) բնակելի տների թիվը վաճառողի կողմից ներկայացված են նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա են փոփոխության` նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով շինարարության մեկ քառ. մետրի արժեքը` 167400 դրամ,

 բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասերի և կիսակառույց (անավարտ) շինությունների գինը, պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով, գումարած ավելացված արժեքի հարկ»:

2. Պայմանագրի N 2 հավելվածի վերջին երկու պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գույքի շինարարության մակերեսն ընդհանուր կազմում է 241968 քառ. մետր, որի հաշվարկն իրականացվում է մեկ քառ. մետրի համար` 167400 դրամով` գումարած հողամասի համապատասխան բաժնեմասի արժեքը (պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով` գումարած ավելացված արժեքի հարկը), իսկ Սպիտակ քաղաքում կառուցվելիք բնակելի տների (բնակարանների) համար` նաև գումարած 10.640 դրամ:

Սույն պայմանագրով սահմանված գույքի շինարարության մակերեսի ընդհանուր չափը` 15968 քառ. մետր, ավելի է սույն հավելվածի սյունակներում ներկայացված ընդհանուր քառ. մետրից, որի կառուցման համամասնությունը, ըստ ներկայացված համայնքների, որոշում է գնորդը»:

3. Պայմանագրի N 4 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված հավելվածով:

4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

5. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

Վաճառող

Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության անունից` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19,

Քաղ. Երևան, Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 01549866

ՀՎՀՀ` 00063418

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Մոսկվայի մասնաճյուղ,
հաշվեհամարը` 160620001364

«Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության Արաբկիրի մասնաճյուղ, հաշվեհամարը` 163058561289

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Վճարման ամիսը, տարեթիվը

Վճարման ենթակա կանխավճարը (դրամ)

Վճարման ձևը

Սույն կանխավճարի վճարման պարտավորությունը գնորդի մոտ առաջանում է համապատասխան ֆինանսական միջոցները նախատեսվելուց հետո:

26.745.315.920

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

Սույն կանխավճարի վճարման պարտավորությունը գնորդի մոտ առաջանում է համապատասխան ֆինանսական միջոցները նախատեսվելուց հետո:

կառուցապատման համար անհրաժեշտ հողամասի գինը գումարած ավելացված արժեքի հարկ

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով