ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2011 թվականի N 198-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 483-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 12-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 483-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Դ. Հարությունյան - ՀՀ վարչապետի օգնական» բառերը փոխարինել «Վ. Նիկոյան - ՀՀ վարչապետի օգնական» բառերով.
2) «Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական» բառերով.
3) «Վ. Մեսերեջյան - «Վիրաժ Լոջիք» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Մելիքյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Միկրոէլեկտրոնային համակարգեր» ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|