ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2011 թվականի N 125-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 589-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի «Հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները սահմանելու մասին» N 589-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) առաջին պարբերության մեջ «տարածքային կենտրոնում» բառերը փոխարինել «մարզային և տարածքային կենտրոններում» բառերով.
2) «ա» կետում «եռակի» բառը փոխարինել «կրկնակի» բառով.
3) «բ» կետում`
ա. «համայնքի» բառից հետո կետը լրացնել «կամ տվյալ համայնքից մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ համայնքի» բառերով,
բ. «տարածքում» բառից հետո հանել «(Երևան քաղաքում)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 24 |