Գլխավոր տեղեկություն
Номер
N 36-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.01.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.01.2011
Дата вступления в силу
25.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2011 թվականի N 36-Ա

 

 Ա. ԵՐԻՑՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման գործերի նախարարության ստեղծման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 27-28-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված կեցության ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 24
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան