ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2011 թվականի N 223-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:
2. Համայնքային սեփականություն համարվող` գյուղատնտեսական նշանակության հողերից փոխադրել`
1) 25.9 հեկտար, որից` 15.4 հեկտարը վարելահող, 10.5 հեկտարն այլ հողատեսքեր` բնակավայրի հողերի կատեգորիա.
2) 0.7 հեկտար այլ հողատեսքեր` հատուկ պահպանվող հողերի կատեգորիա` գերեզմանոցի համար:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. մարտի 15
Երևան
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |