Գլխավոր տեղեկություն
Номер
N 14-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.77
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.01.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.01.2011
Дата вступления в силу
27.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2011 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև 2009 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրի 2-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև 2009 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` հուշագիր) նախատեսված ծրագրի շրջանակում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկվող և վճարման ենթակա մաքսատուրքերից, բոլոր հարկերից և այլ ֆինանսական գանձումներից ազատման տարբերակը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` 15-օրյա ժամկետում համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկվող և վճարման ենթակա մաքսատուրքերից, բոլոր հարկերից և այլ ֆինանսական գանձումներից ազատումների համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով կսահմանվեն հուշագրով նախատեսված` Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հայ-հնդկական ուսումնական կենտրոն հիմնելու նպատակով իրականացվող գործառույթների շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններից օգտվողների շրջանակները, ինչպես նաև արտոնությունների կիրառման մեխանիզմները:

3. Սահմանել, որ հուշագրով նախատեսված ծրագրի շրջանակում մատակարարվող ապրանքների ստացման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ընթացքում Հայաստանի Հանրապետության անունից հանդես է գալիս հուշագրով որպես իրականացնող գործակալություն նշանակված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 19
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան