ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Ավան թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 52-Ն
քաղ. Երևան
ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2007 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝
Ավան թաղային համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Երևանի Ավան համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների 2007 թ. դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
Համայնքի ղեկավար՝ |
Տ. Մարգարյան |
Հավելված Երևանի Ավան համայնքի ավագանու 2006 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 52-Ն որոշման |
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
հիմնական օբյեկտների համար՝
ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 75000 դրամ.
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝
բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 150000 դրամ.
բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 250000 դրամ.
բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 350000 դրամ.
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝
գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 15000 դրամ.
դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 25000 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ 15000 դրամ:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար՝ 15000 դրամ:
4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 12500 դրամ.
բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 6000 դրամ:
5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
ա) գյուղատնտեսական մթերքի համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝ 200 դրամ.
բ) այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 30000 դրամ:
51. Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 87500 դրամ:
6. Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝
ա) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 500000 դրամ.
բ) բաղնիքների (սաունաների) համար՝ 500000 դրամ.
գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 175000 դրամ:
7. Համաքաղաքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 10000 դրամ:
8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2500 դրամ.
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ.
գ) այլ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ.
դ) դատարկ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ:
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքն ընթացկ տարվա համար սահմանվում է 5000 դրամ:
10. Համայնքի տարածքում շինարարության կամ շինարարության արտաքին տեսքը փոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար է սահմանվում 40000 դրամ:
11. Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար է սահմանվում 20000 դրամ:
12. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ մասնակիցների վճար է սահմանվում 10000 դրամ: