ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2011 թվականի N 184-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1391-Ն որոշման 1-ին կետով սահմանված` փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման անցկացման կարգի և պայմանների`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) Հայաստանի փրկարար ծառայության և այլ փրկարարական կազմավորումներում ընդգրկված քաղաքացիներն ստանում են փրկարարի կարգավիճակ` փրկարարների որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով».
2) 24-րդ կետում «տնօրենի» բառը փոխարինել «ղեկավարի» բառով.
3) 25-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|