Գլխավոր տեղեկություն
Номер
N 1049-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2010
Дата вступления в силу
02.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 1 դեկտեմբերի 2010 թվականի N 1049-Ա

 

«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՅՈՒ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՅԴ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության վարչապետին համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել փորձագիտական խորհրդակցական մարմին` միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յու. Հովհաննիսյանի գլխավորությամբ (համաձայնությամբ):

2. Առաջարկել Յու. Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել միջազգային ճանաչում ունեցող գիտնականների թեկնածություններ` սույն որոշման 1-ին կետում նշված փորձագիտական խորհրդակցական մարմնի կազմում ընդգրկելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 1
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան