Գլխավոր տեղեկություն
Номер
N 199-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.16/16(819) Հոդ.275
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.03.2011
Дата вступления в силу
17.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2011 թվականի N 199-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման N 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ցանկի`

1) 2-րդ կետում «Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

2) 9-րդ կետում «Երևանի Ն. Աճեմյանի անվան առևտրի և սպասարկման պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

3) 17-րդ կետում «Գյումրու պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

4) 23-րդ կետում «Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

5) 30-րդ կետում «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

6) 32-րդ կետում «Կապանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

7) 38-րդ կետում «Իջևանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

8) 44-րդ կետում «Հրազդանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

9) 49-րդ կետում «Եղեգնաձորի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

10) 55-րդ կետը «Գավառի» բառից հետո լրացնել «ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան» բառերով.

 11) 57-րդ կետում «Արմավիրի Ս. Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերը` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերով.

12) 58-րդ կետում «Ա. Աղաջանյանի» բառերը փոխարինել «Գ. Աղաջանյանի» բառերով.

13) 73-րդ կետում «Արտաշատի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

14) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 75-րդ կետով.

 

«

75.

---

«Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (նախկին «Թալինի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն)

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման N 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարանների ցանկի 22-րդ կետը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման 1-ին կետի 11-րդ և 14-րդ ենթակետերից բխող` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 11
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան