ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1754-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումներ երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրի նոր շենքի (պայմանագիր N JR2/W2/015) կառուցման նպատակով 2010 թվականի հոկտեմբերի 15-ին անցկացված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի՝ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին հաստատված N JR2/W2/015 մրցույթի արդյունքները՝ 593,704,738 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, պայմանագրային արժեքով՝ մրցույթի հաղթող ճանաչելով «Մեծն Էրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 13 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|