Գլխավոր տեղեկություն
Номер
N 1754-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.01.2011
Дата вступления в силу
14.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1754-Ա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումներ երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրի նոր շենքի (պայմանագիր N JR2/W2/015) կառուցման նպատակով 2010 թվականի հոկտեմբերի 15-ին անցկացված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի՝ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին հաստատված N JR2/W2/015 մրցույթի արդյունքները՝ 593,704,738 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, պայմանագրային արժեքով՝ մրցույթի հաղթող ճանաչելով «Մեծն Էրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 13
Երևան