Գլխավոր տեղեկություն
Номер
N 1405-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.01.2011-11.02.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.02/42(217) Հոդ.945
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2002
Дата вступления в силу
12.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2002 թվականի N 1405-Ն

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ՝

ա) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը կենսաթոշակային բարեփոխումներին աջակցելը, աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառում գիտահետազոտական գործունեության իրականացումն ու սոցիալական ապահովության ոլորտի մասնագետների վերապատրաստումն է, իսկ գործունեության առարկան աշխատանքի շուկայի և աշխատանքային հարաբերությունների, աշխատանքի պայմանների ու դրանց պաշտպանության, արտադրողականության, նորմավորման, վարձատրության, կենսաթոշակային ապահովության, ընտանիքի, կանանց, երեխաների, երիտասարդների, հաշմանդամների, տարեցների և փախստականների, սոցիալական աջակցության ու աղքատության հիմնախնդիրների ուսումնասիրությունն է, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրերի իրականացումը, կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում համապատասխան ծրագրերի մշակումը, իրականացումը և խորհրդատվական ծառայությունների մատուցումը.

բ) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

բնակչության մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն,

աշխատանքային պայմանների ուսումնասիրություն,

աշխատանքի կազմակերպման, նորմավորման և վարձատրության վերաբերյալ ծառայությունների մատուցում,

հաշմանդամների բժշկասոցիալական, մասնագիտական ու հոգեբանական վերականգնման ծրագրերի մշակում,

սոցիալ-իրավաբանական և հոգեբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում,

կիրառական և սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում, գիտահետազոտական ծրագրերի մշակում և իրականացում,

աշխատողների վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացների անցկացում, մասնագիտական գրականության մշակում,

կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակում և իրականացում,

կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսուցողական և տեղեկատվական սեմինարների, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում և իրականացում,

կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսուցողական և տեղեկատվական նյութերի մշակում և հրատարակում,

կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական ծառայությունների մատուցում.

գ) մինչև «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպումը՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նրան նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրերում:

(2-րդ կետը փոփ., լրաց. 30.12.10 N 1736-Ն)

3. «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

5. «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «Է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝

ա) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

7. «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 28
Երևան