Գլխավոր տեղեկություն
Номер
N 1755-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.62
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.01.2011
Дата вступления в силу
05.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2010 թվականի N 1755-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԷՆԴԵՄԻԿ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի արդյունագործական և էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 17
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 9-ի N 1755-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԷՆԴԵՄԻԿ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

 

1

2

3

4

5

6

7

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ենթակա միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Համակատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Սևանա լճում ձկների արդյունագործական պաշարների ուսումնասիրություն

Սևանա լճում ձկների կենսաբանական չափանիշների որոշում և արդյունագործա-կան պաշարների գնահատում

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2011 թ. և շարունակական

ՀՀ պետական բյուջե`
«Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություն-ներ» ծրագրի շրջանակներում

2.

Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարների ուսումնասիրություն

Սևանա լճում խեցգետնի կենսաբանական չափանիշների որոշում և արդյունագործա-կան պաշարների գնահատում

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2011 թ. և շարունակական

3.

Ձկան պաշարների համալրում

արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2011 թ. և շարունակական

 ՀՀ պետական բյուջե` ՄԺԾ-ի շրջանակներում իրականացվող ծրագիր

4.

Սևանա լճում և ջրհավաք ավազանի գետերում էնդեմիկ ձկնատեսակների կենսաբանական հատկանիշների ուսումնասիրություն, բնական ձվադրավայրերի վիճակի հետազոտում` արգելավայրերի հիմնադրման հնարավորությունը պարզաբանելու նպատակով

Սևանա լճում և ջրհավաք ավազանի գետերում ձկնատեսակների և խեցգետնի մասին առկա գիտական տեղեկատվության հավաքում, վերլուծություն, ամփոփում: Գետերում ձկների բնական ձվադրավայրերի վիճակի գնահատում, դրանց վերականգնման միջազգային փորձի ուսումնասիրում, արգելավայրերի ստեղծման հնա-րավորությունների բացահայտում

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2011 թ. և շարունակական

միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում

5.

Սևանա լճում և ջրհավաք ավազանի գետերում ձկների կերային բազայի որոշում

Սևանա լճում և ջրհավաք ավազանի գետերում ձկների կերային բազայի (զոոպլանկտոն ու զոոբենթոս) որակական և քանակական զարգացման բացահայտում և արգասիքի որոշում

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2011 թ. և շարունակական

միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում

6.

Սևանա լճի ջրի որակի գնահատում` արժեքավոր և էնդեմիկ ձկնատե-սակների կենսապայմանների ապահովման նպատակով

ջրի որակի փոփոխման մեխանիզմների և ազդող գործոնների բացահայտում

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2012 թ. և շարունակական

միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում

7.

ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի նիստի «Փոքր հիդրոէլեկտրա-կայանների զարգացման սխեմային հավա-նություն տալու մասին» N 3 արձանագրային որոշման 9-րդ կետի փոփոխություն

Սևանա լճի ավազանում նոր ՓՀԷԿ-երի կառուցման բացառում` Սևանի լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակի բարելավման և ձկնաշխարհի վերականգնման համար

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ բնապահ-պանության
նախարարություն

2011 թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան