ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 108-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության 17.12.2010թ. հայտը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
«ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության ռադիոհաղորդումների հեռարձակման թիվ 50 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2013 թվականի հուլիսի 20-ը:
Նախագահ |
Գ. Ամալյան |