Գլխավոր տեղեկություն
Номер
N 253-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.03.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.03.2011
Дата вступления в силу
30.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2011 թվականի N 253-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 228-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 25-ի «Դիտորդական առաքելության պատվիրակություն Աստանա գործուղելու մասին» N 228-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

2) որոշման 2-րդ կետը «միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.

«3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գործուղման ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:».

4) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 29
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 մարտի 29-ի N 253-Ա

 որոշման

 

 

 «Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 մարտի 25-ի N 228-Ա

 որոշման

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

Գործունեության/տեղափոխման ծախսեր

եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Աստանա և մարզեր)

 

Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների
խորհրդակցության վայր և հետ)

 

Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)

 

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

30

 

15

 

 

340

 

10



130

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի կամ ուղարկող կառավարության կողմից

525 եվրո

Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

 

Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

 

Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

 

Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից

 

Բնակություն (9 գիշեր` ներառյալ վճարում Աստանա շուտ ժամանելու համար, եթե

առկա է x առավելագույնը 110 եվրո/գիշեր)

 

Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր x առավելագույնը 9 օր)

 

Բնակություն և սնունդ` թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից)

 

Բնակություն և սնունդ` վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից)

150

 

 

75

 

150

 

15

 

990

 

 

450

 

140

 

 

140

Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից

2110 եվրո

Ընդհանուր ծախսը` յուրաքանչյուր դիտորդի համար

2635 եվրո

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան