ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 դեկտեմբերի 2010 թ. ք. Երևան |
թիվ 122-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Վայոց ձորի մարզ) ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 21 մրցույթում հաղթող ճանաչելու մասին
Սույն թվականի հուլիսի 27-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` ՀՌԱՀ) կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Վայոց ձորի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 21 մրցույթին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 27.10.2010թ. մասնակցելու հայտ է ներկայացրել «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊ ընկերությունը։
Տվյալ մրցույթին այլ հայտ չի ներկայացվել։
03.11.2010թ. կայացած ՀՌԱՀ-ի դռնբաց նիստում «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։
«ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։
23.12.2010թ. ՀՌԱՀ անդամները վարկանիշային քվեարկությամբ «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտին տվել են հետևյալ գնահատականները.
Անուն, ազգանուն |
Քվեարկության արդյունքը |
Գրիգոր Ամալյան |
6 |
Ժիրայր Դադասյան |
6 |
Կորյուն Առաքելյան |
6 |
Սիմավոն Անդրեասյան |
6 |
Արամ Մելքոնյան |
6 |
Արմեն Մկրտչյան |
6 |
Հայկ Քոթանյան |
6 |
Ընդամենը` 42 |
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 46 - 49-րդ և 62-րդ հոդվածներով, ինչպես նաև 28.06.2010թ. ՀՌԱՀ թիվ 23-Ն որոշմամբ հաստատված «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգ»-ի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է`
Թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Վայոց ձորի մարզ) ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 21 մրցույթում հաղթող ճանաչել «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊ ընկերությանը:
Նախագահ |
Գ. Ամալյան |