Գլխավոր տեղեկություն
Номер
N 7-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.12/2(805) Հոդ.11
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.01.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.01.2011
Дата вступления в силу
13.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2011 թվականի N 7-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 11-ին հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգով նախատեսված աշխատանքներն սահմանված ժամկետներում իրականացնելու, ինչպես նաև վարչական շենքերի սպասարկումն ապահովելու համար, ըստ անհրաժեշտության, ընդգրկել մինչև 300 պայմանագրային աշխատողների:».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 21-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 11
Երևան