ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2011 թվականի N 2-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման (PHRD) դրամաշնորհ Տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար» TF 093097 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 507-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 26-րդ կետում «10 անդամ» բառերը փոխարինել «9 անդամ» բառերով.
2) որոշման N 2 հավելվածում «Ն. Երիցյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Տ. Դավթյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.
3) որոշման N 2 հավելվածից հանել «Վ. Կիրակոսյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 10 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|