Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 126-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.30/31(383).1 Հատուկ բաժին
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата принятия
23.12.2010
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.12.2010
Дата вступления в силу
24.12.2010

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 դեկտեմբերի 2010 թ.

        ք. Երևան

 թիվ 126-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Արագածոտնի մարզ) ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 25 մրցույթում հաղթող ճանաչելու մասին

 

Սույն թվականի հուլիսի 27-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` ՀՌԱՀ) կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Արագածոտնի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 25 մրցույթին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 25.10.2010թ. մասնակցելու հայտ է ներկայացրել «ԵՐԵՎԱՆ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությունը։

Տվյալ մրցույթին այլ հայտ չի ներկայացվել։

03.11.2010թ. կայացած ՀՌԱՀ-ի դռնբաց նիստում «ԵՐԵՎԱՆ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։

«ԵՐԵՎԱՆ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։

23.12.2010թ. ՀՌԱՀ անդամները վարկանիշային քվեարկությամբ «ԵՐԵՎԱՆ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտին տվել են հետևյալ գնահատականները.

Անուն, ազգանուն

Քվեարկության արդյունքը

Գրիգոր Ամալյան

6

Ժիրայր Դադասյան

6

Կորյուն Առաքելյան

6

Սիմավոն Անդրեասյան

6

Արամ Մելքոնյան

6

Արմեն Մկրտչյան

6

Հայկ Քոթանյան

6

 

Ընդամենը` 42

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 46-49-րդ և 62-րդ հոդվածներով, ինչպես նաև 28.06.2010թ. ՀՌԱՀ թիվ 23-Ն որոշմամբ հաստատված «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգ»-ի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է`

Թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Արագածոտնի մարզ) ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 25 մրցույթում հաղթող ճանաչել «ԵՐԵՎԱՆ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությանը:

 

Նախագահ

Գ. Ամալյան