Գլխավոր տեղեկություն
Номер
N 932-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.01.10/1(384) Հոդ.3
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
08.12.2010
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
08.12.2010
Дата вступления в силу
20.01.2011

 «Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

 28 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60510503

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 դեկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

N 932-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի հունիսի 26-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանելու մասին» N 546-Ն որոշմամբ սահմանված`

1) N 1 հավելվածի 17-րդ կետում «Խորհրդի հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան» բառերը փոխարինել «վերապատրաստողը» բառով.

2) N 2 հավելվածի 7-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետով Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի գործուղման դեպքում, մինչև գործուղման վերաբերյալ որոշում կայացնելը, գրավոր դիմում են նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) և Խորհրդին՝ ներկայացնելով գործուղման հիմքերը (գործուղման ծրագրերը, հրավերքը և այլն) համաձայնություն ստանալու համար՝ համապատասխանաբար նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը:»:

 

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ

Մ. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան