Գլխավոր տեղեկություն
Номер
N 930-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.01.10/1(384) Հոդ.1
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
08.12.2010
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
08.12.2010
Дата вступления в силу
20.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

 28 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60510501

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 դեկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

N 930-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշմամբ հաստատված կանոնադրության`

1) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ.1» ենթակետով.

«զ.1) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.».

2) 26-րդ կետի «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ

Մ. Բադալյան