ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2010 թվականի N 1168-Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԵՎ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի` «Ժողովրդական դիվանագիտության դերը հումանիտար համագործակցության զարգացման գործում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով` 2010 թվականի դեկտեմբերի 15-17-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի և հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համատեղ, ինչպես նաև «Զվյոզդի սոդրուժեստվա» խորագրով միջպետական մրցանակաբաշխության խորհրդի աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու նպատակով` 2010 թվականի դեկտեմբերի 19-21-ը Կիև (Ուկրաինա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմերի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա և Կիև գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|